livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՇուտով կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ որքան մոտենում` այնքան շատանում են այդ թեմայով գրքեր, ֆիլմեր, բեմադրություններ ու երգեր ստեղծողները: Կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ այն քչերից է, որ այդ թեմային մտադրություն չունի անդրադառնալու: Ոչ թե, որ անտարբեր է, այլ` կարծում է, որ այդ եւ այլ թեմաներին պիտի զգուշորեն մոտենալ.

«Առայժմ մտադրություն չունեմ: Օրինակ` ինձ առաջարկեցին Անդրանիկի մասին ֆիլմ նկարահանել, անմիջապես հրաժարվեցի: Նախ, գտնում եմ, որ ազգային արժեքներ դարձած մարդկանց մասին ֆիլմ նկարելով, եթե չես կարողանալու ավելի բարձրացնել նրա իմիջը, ապա` իրավունք չունես այդ արժեքին մոտենալ: Որպեսզի ես «Անդրանիկ» նկարեմ, առնվազն պիտի 2-3 տարի փակվեմ իմ նկուղում, գնամ աշխարհի բոլոր արխիվները, ուղն ու ծուծով, ծննունդով ուսումնասիրեմ Անդրանիկին, հետո էլ` համոզված լինեմ, որ սցենար գրողն արժանի է` Աղասի Այվազյանի նման մեկն է, ոչ թե «Ալաբալանիցա» գրող մեկը: Այդ ամենը այնքան բարձր մակարդակի վրա պիտի լինի, որ հանկարծ այդ արժեքը չարժեզրկեմ: Այդ արժեքներից է Նժդեհը, Անդրանիկը, Արամ Խաչատրյանը, Թամանյանը... Ցեղասպանութունն էլ այդ թեմաներից մեկն է, որը նկարահանելիս այնքան զգույշ պետք է լինենք, որ «չմխտրենք» հանկարծ: Ես դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի հասնեմ այն մակարդակին, որ իրավունք ունենամ ինքս իմ առաջ, այդ թեմային մոտ գնալու, այլապես իմ սկզբունքներին դավաճանած կլինեմ: Ես ուրիշներին եմ քննադատում, թե իրավունք չունեիր այս ֆիլմը նկարելու, որովհետեւ դու այդ արժեքը ոչ թե ավելի արժեւորեցիր, այլ` արժեզրկեցիր, հիմա ինքս գնամ, փողի համար, վերցնեմ մի նշանավոր մարդու կենսագրություն ու հերն անիծե՞մ ու ամբողջ աշխարհը ծիծաղի այդ մարդու վրա՞»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում