alt Երեկ երեկոյան, Փարիզում տեղի է ունեցել Ազգային կինոյի «Աեզար» մրցանակաբաշխությունը, հաղթողների անունները հրապարակվել են ֆրանսական կինոակադեմիայի պաշտոնական կայքում:

«Լավագույն ֆիլմ» է ճանաչվել ռեժիսոր Գալեննայի «Ես, նորից ես և մայրիկը» ֆիլմը, որտեղ ռեժիսորը գլխավոր դերակատարն է: Գալեննան արժանացել է մրցանակի նաև «Լավագույն դերասան» անվանակարգում: «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացել է Ռոման Պոլանսկին «Մորթիով Վեներան» ֆիլմի համար: 80-ամյա Ռոման Պոլանսկու համար, սա արդեն չորրորդ մրցանակն է: «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել է Ալբեր Դյուպոնտելայի «Խստացված ռեժիմի ինն ամիսներ» ֆիլմի սցենարը, որի գլխավոր դերասանուհին`Սանդրին Կիբելենը ճանաչվել է «Տարվա լավագույն դերասանուհի»: Աբդելատիֆ Կիշիշայի «Ադելի կյանքը» ֆիլմը ներկայացվել է ութ անվանակարգերում, սակայն արժանացել է միայն մեկ մրցնակի: Ֆիլմի գլխավոր դերասնուհին` Ադել Էկզարկոպուլսը համարվել է «Տարվա խոստումնալից դերասանուհի»: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ադել Անելը «Սյուզաննա» ֆիլմում հանդես գալու համար: Այս անվանակարգում Անելի հետ նոմինացված է եղել նաև Ժյուլի Գայեն, ում հետ, տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ունի սիրավեպ: Երկրորդ պլանի «Լավագույն դերասան» է ճանաչվել Նիլս Արեստրուպան:

Ֆրանսիայի ազգային կինոյի «Սեզար» մրցանակաբաշխությունը անցկացվում է 1976 թվականից: Հաղթողները որոշվում են արվեստի և կինոյի Ակադեմիայի անդամների գաղտնի քվերակությամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ