livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԱՆԱԻԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ համար 2014թ. ստեղծագործական վերելքներ է խոստանում:

«Զարուհի» հետ զրույցում դերասանուհին ասաց, որ մարտի 14-ին թատրոնում կներկայանա Յու.Պոլյակովի «Ինչպես Աստվածները» ներկայացման մեջ, որի բեմադրությունը իրականացնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Դերասանուհին շնորհակալ է Ա. Գրիգորյանին, ով իրեն նման հետաքրքիր դեր է վստահել: «18 ամյա Ալյոնան ամենեւին նման չէ ինձ, ինչն էլ շատ լավ է»,- անկեղծանում է Ա. Գաբրիելյանն ու հավելում, որ իր հերոսուհին սանձարձակ աղջնակ է, բայց այդ ամենի հետ մեկ տեղ նուրբ հոգի ունի… Ներկայացման առաջնախաղին դերասանուհին անհամբեր է սպասում:alt

Ամփոփելով 2013թ., Անաիդան փաստեց, որ իրեն, ի դեպ, հնարավորություն է ընձեռվել եւս մեկ հետաքրքիր դեր խաղալու: Խոսքը Ն. Պտուշկինայի «Աննորմալը» ներկայացման մասին է՝ երիտասարդ բեմադրիչ Նոռա Գրիգորյանի ռեժիսուրայով: Բացի այդ, 2013թ. ամռանը՝ Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ,  դերասանուհին մասնակցել է Մոսկվայում անցկացվող ամառային կինոակադեմիայի նախագծին՝ ՌԴ հանրահայտ դերասան, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ղեկավարությամբ:  Դերասանուհին  ուրախությամբ պատմում է, որ վերոնշյալ նախագծի ընթացքում  հասցրել է նկարահանվել է երկու ֆիլմերում,  խաղացել է  «Հրեշտակե տիկնիկը» («Ангелова кукла») պլաստիկ ներկայացման մեջ (բեմադրիչ՝ Եգոր Դրուժինին):


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում