livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՄինչ կինոսերները շարունակվում էին քննարկվել անցած տարի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ  հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հենց բեմում ջարդուխուրդ լինելը, այս գործում արդեն «փորձառություն» ձեռք բերած դերասանուհին «Օսկար 2014»-ին կրկնեց նույն «վտանգավոր համարը» կարմիր գորգի վրա:

Երբ դեռ պահը չկորցնելով` տեսարանի ականատես հանրությունն ու լրագրողները ծածուկ կամ բացահայտ «հռհռում էին», դերասանուհու ասպետը` Նիկոլաս Հոլտը, ժամանակին հայտնվեց եւ բարձրացրեց իր «թավաքյալի» ընկերուհուն: Չէ, ինչպես երեւում է Դիորի հագուստներն, իրոք, դերասանուհու վրա չեն գալիս, կամ այդպես էլ շքեղ տիկնիկը չսովորեց քայլել:

Հիշեցնենք, որ ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Շրեյդեր Լոուրենսը առաջին նշմարելի դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» ֆիլմում (2007–2009), այնուհետեւ նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) ու «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի», «Սեթըլայթի», «Անկախ ոգու» եւ Հեռուստադերասանների միության մրցանակի:

Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Իմ ընկերը խելագար է» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, «Սեթըլայթի», «Անկախ ոգու», «Ոսկե գլոբուս» եւ «Օսկար» մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ կատեգորիայի ամենաերիտասարդ դերասանուհին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

{youtube}v=bs31_Elm5WE{/youtube}

{youtube}8ZvxRpiK0gY{/youtube}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում