livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՀայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 90-ամյակի առիթով 2014 թվականի ընթացքում Հայաստանում տեղի կունենա մի շարք միջոցառումներ: Միջոցառումներից գլխավորը "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնն է, որն այս տարի ամբողջությամբ նվիրվելու է հանճարեղ կինոռեժիսորին և նրա արվեստին:

Մոսկվայում` փետրվարի 12-ին, Փարաջանովի 90-ամյակին նվիրված բացվել է նաև ցուցահանդես, որը կգործի մինչև մարտի 11-ը: Նախատեսված միջոցառումների շրջանակներում "Մոսկվայի տունը" կազմակերպվել էր հանդիպում՝ Փարաջանովի "Մոռացված նախնիների ստվերները" ֆիլմի գլխավոր դերասանուհի, ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Կադաչնիկովայի, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի և Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ: Մարդիկ, ովքեր կապված են Փարաջանովի արվեստին և երանություն են համարում այն պահերը, երբ աշխատում էին կինռեժիսորի հետ:

altՍերգեյ Փարաջանովի հետ Լարիսա Կադաչնիկովան ծանոթացել է շատ պատահական` ամուսնու միջոցով, քանի որ վերջինս "Մոռացված նախնիների ստվերները" ֆիլմի օպերատորն է եղել: "Երբ նկարահանվում էր այդ ֆիլմը, ես հանդես էի գալիս Մոսկվայի թատրոնում` կատարելով գլխավոր և փոքրիկ դերեր: Չգիտեի թե ով է Փարաջանովը, մինչև այն ժամանակ, երբ ամուսինս ինձ մի օր ասաց ,-Լարիսա ուզում ես քեզ ծանոթացնեմ Փարաջանովի հետ,-ես մեծ սիրուվ համաձայնվեցի: Երբ ամուսինս ինձ ծանոթացրեց Փարաջանովի հետ, նա նայեց-նայեց և ասաց,-ահա Մարինոչկան",-վերհիշում է դերասանուհին, ով ռեժիսորի հետ ծանոթանալուց հետ նրա ֆիլմում հանդես եկավ հենց Մարինոչկա անվամբ:

Ծանոթանալով ֆիլմի սցենարին` դերասանուհին համաձայնվում է նկարահնվել ֆիլմում և տեղափոխվում է բնակվելու Ուկրաինա. "Նկարահանվելով այդ ֆիլմում, ես հայտնվեցի altյուրահատուկ գեղեկությամբ մի աշխարհ`աշխարհ, որտեղ ինձ տարավ Փրաջանովը: Սկզբում ես չգիտեի թե ինչ է նկարում Փարաջանովը, նրա հետ աշխատելը շատ բարդ էր, ինչպես նա չէր հասկանում Ստանիսլավսկու աշխատելաոճը, այնպես էլ` ես չէի հասկանում նրա աշխատելաոճը: Սակայն, մեկ տարում հասցրեցի ճանաչել նրան",-նկատում է Կադաչնիկովան: Երբ արդեն պատրաստ էր ֆիլմից մի քանի հատված Լարիսա Կադաչնիկովան տեսնելով առաջին մասը` դժգոհում է և Փարաջանովին ասում, թե այդ հատվածը ինքը չի հավանել և որոշել է այլևս չմասնակցել ֆիլմի նկարահնումներին, որը ըստ նրա իր ամենամեծ սխալն էր: "Սակայն, երբ դիտեցի ֆիլմի երկրորդ մասը ես ուղղակի ցնցված էի, դա մի ուրիշ աշխարհ էր և ընդհանրապես նման չէր այն աշխարհին, որտեղ մենք ենք ապրում: Տեսնելով այդ ամենը ես և ամուսինս մոտեցանք Փարաջանովին և ասացինք , որ հատվածները հոյակապ են: Հետագայում երբեք նրա հետ կոնֆլիկտներ altչունեցանք",-նշում է դերասանուհին:

"Մոռացված նախնիների ստվերները" ֆիլմը արժանացել է մի շարք մրցանակների և մեծ համբավ բերել Փարաջանովին: Նրա մասին հիացմունքով էին խոսում Ուկրինայում և ասում, թե Դովժենկոյից հետո հայտնվել է նման տաղանդավոր ռեժիսոր: Յուրի Մեչիտովը, ով հեղինակն է Փարաջանովի բազմաթիվ լուսանկարների, անմահացրել է նրա կյանքի ամեն մի պահը՝ իր լուսանկարներով: Լուսանկարներից շատերի հեղինակը Փարաջանովն է և նա է որոշել, թե ինչպես իրեն լուսանկարեն: "Մեր բախտը շատ է բերել, որ մեր կողքին ծնվել է նման հանճար, ով այսօր էլ իր արվեստով ապրում է: Փարաջանովը ազատ մարդ էր, նա նույնիսկ ազատ էր բանտում" ,-նկատում է Մեչիտովը:

Ամենամեծ դասը, որ Մեչիտովը սովորել է Փարաջանովից` գեղեցիկի նկատելու ընկալումն է, քանի որ Փարաջանովը սովորեցնում էր նկատել աննկատելի գեղեցիկը, որի ստեղծողն ու կրողն էր նաև ինքը`մեծանուն ռեժիսորը:

Սերգեյ Փարաջանովը (Փարաջանյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում, հայ ընտանիքում: 1945 թվականին altերգեցողություն և նկարչություն սովորելուց հետո ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ: 1955 թվականի Փարջանովը ստեղծում է իր առաջին ֆիլմը`"Անդրիեշ", այնուհետև մեկը մյուսի հետևից ստեղծվեցին նրա մյուս ֆիլմերը`"Նախնիների մոռացված ստվերները", "Նռան գույնը", որը նրա ստեղծած գլուխգործոցներից մեկն է: "Ուկրաինական ռապսոդա", "Ծաղիկ քարի վրա", "Աշուղ Ղարիբ" և այլ ֆիլմեր: 1966 թվականին Փարաջանովին հրավիրում են աշխատելու "Հայֆիլմ" կինոստուդիայում, որտեղ 1969թ. ստեղծում է "Հակոբ Հովնաթանյան" ֆիլմը: 1973 թվականին Փարաջանովին մեղադրանք է ներկայացվում և նա հայտնվում է բանտում: Նրան մեղադրում էին արվամոլության մեջ: Չորս տարի բանտում անցկացնելուց հետո ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ ռեժիսորը ազատվում է բանտից: Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսին Երևանում` քաղցկեղից: Ինչպես Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն է փաստում` Փարաջանովին առաջադրված մեղադրանքը անհիմն էր, բանտում հայտնվելու իրական պատճառը նրա երեք ժամանոց ելույթն էր "Սայաթ-Նովայի" ցուցադրության ժամանակ: Երբ արդեն նա բանտում էր աշխարհի տարբեր երկրների ճանաչված ռեժիսորներ նամակով դիմում էին համապատասխան մարմիներին, որպեսզի ազատ արձակեն Փարաջանովին: Բարձրացրած այդ աղմուկի հետևանքով էլ` դավադիրները մարդկանց հորդորում էին սուտ վկայություն տալ Փարաջանովի դեմ, իբրև թե նա արվամոլ է, որպեսզի նրան ազատ չարձակեն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում