livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՀայաստանն այս տարի հերթական անգամ մեծ շուքով տոնում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: 2 ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ:

Հայաստանում 2014 թվականին ֆրանկոֆոնիայի մեկնարկն արդեն ազդարարված է. Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում տեղի ունեցավ ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասի «Կաասը երգում է Պիաֆ» /«Kaas chante Piaf»/ ծրագրի հանդիսավոր գալահամերգը:

«Երբ լսում ես Պիաֆի երգերը, նայում նրա երգացանկը, հասկանում ես, որ, իսկապես, կան զգացմունքներ… Կցանկանայի ներկայացնել Ձեզ հենց այդ երգերն ու բացահայտումները կատարեինք միասին: Եվ ուրեմն… Կուզեի հարգանքիս տուրքը մատուցել նրա զգացմունքներին, հավատքին, կյանքին, տխրությանը, սիրո ու կյանքի նկատմամբ կրքին: Ելույթս կսկսեմ նրա փողոցային երգերից ...»,- համերգային ծրագրի բացումն այսկերպ ազդարարեց Պատրիսիա Կաասը, ու ողջ դահլիճից հորդող ծափողջույններով սկսեց իր պիաֆական ելույթը:alt

Երգչուհու յուրաքանչյուր համար համեմված էր արտիստիկ պարով, Պիաֆի կյանքը ներկայացնող պատմություններով, նրա օրերի սիրային թռիչքներով ու վայրէջքերով:

«Ահա ինչպիսին էր այս կնոջ կյանքը, պատմությունը, անընդհատ էր սիրահարվում: Եվ ահա տեսնում է մի գեղեցիկ, շատ գեղեցիկ տղամարդու ու ուզում գիշեր անցկացնել նրա հետ: Պարզվում է այդ տղամարդն այլ մեկին է սիրում: Այսինքն` տղամարդը կտառապի: Պիաֆը հարցնում է.

Դու ուզու՞մ ես տառապել:

altՈւզում եմ,- պատասխանում է տղամարդը…»,- պատմելով Պիաֆի կյանքի այս պատառիկը Կաասը շարունակեց…

Արտիստն իր ելույթների շարքում ներկայացրեց նաև, ինչպես ինքն ասաց, թատերական նվագարան. «Սա իմ համերգաշրջանի համար մի փոքր տարօրինակ ելույթ է, բայց այն, որպես Պիաֆի թատրոնում ներկայացրած միակ համար, արժեքավոր է: Թատերական այս նվագարանի հերոսը Պիաֆի կյանքի կարեւոր հանդիպման տղամարդն է՝   Ժան Կոկտուն, ով ուղեկցել է նրան մինչ կյանքի վերջ»:

Իսկ համերգային ծրագրի ավարտին Կաասի խնդրանքով ողջ դահլիճը հոտնկայս իր հարգանքի տուրքը մատուցեց Պիաֆի հիշատակին: Չդադարող ծափողջույնները, ծաղկեփնջերն ու դեպ Կաասն ուղղված ձեռքերն էլ ամփոփեցին համերգային ծրագիրը:

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում 2014թ» ծրագրի շրջանակներում ներկայացված այս համերգով Պատրիսիա Կաասը շրջագայում է արդեն 1 տարի  Եվրոպայով մեկ: Ի դեպ, այդ համերգային ծրագրի ձայնագրությունն այժմ ցուցադրվում է Բրյուսելի, Մոսկվայի կինոթատրոններում:


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում