livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

alt

Երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ գոհ է իր նոր ամպլուայից: Ինչպես ասում են` դերասանությունը, երգչի սրտով է: Նա հաջողությամբ է ներկայանում նոր «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Ի դեպ, բացասական կերպարով, ինչն ամենեւին էլ չի վանում երկրպագուհիներին:

«Զարուհու» հետ զրույցում Նարեկը անկեղծացավ. «Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ ես մասնակցում եմ առաջին հայկական մյուզիքլ-ներկայացմանը: Մեծ հաճույք եմ վայելում որպես երգիչ` լինելով բեմում: Հատկապես ոգեւորող է, երբ բեմում կենդանի ձայնով ես երգում ու միաժամանակ պարում եւ դերասանական խաղ ես մատուցում: Դա ինձ համար մեծ ձեռքբերում է: Այսօր ամեն երգիչ չէ, որ հնարավորություն ունի շաբաթը երկու անգամ կենդանի շփում ունենալ հանդիսատեսի հետ: Իսկ ես ունեմ, որի համար շնորհակալ եմ եւ ռեժիսոր Վահան Բադալյանին, եւ մյուզիքլի կազմակերպիչներին»:

Հարցին, թե ինչպես են երգարվեստի հետ կապված գործերը, Նարեկը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այս պահին աշխատում եմ իմ հերթական երգերի ձայնագրության վրա եւ պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել: Շուտով այն կտեսնեն բոլորը»:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում