livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՀՀ մշակույթի և Չինաստանի ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև ստորագրված 2012-2016 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ելույթ ունեցավ Չինաստանի սահմանափակ կարողություններ ունեցողների երգի ու պարի համույթը:

Հանդես գալով աշխարհի տարբեր երկրներում (ԱՄՆ, Աֆրիկա, Եգիպտոս, Ռումինիա, Ուկրաինա, Հունաստան, Էկվադոր, Մեքսիկա,Գերմանիա և այլն ) Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների թատերախումբը ապացուցել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ևս հասարակության լիարժեք անդամ են, ովքեր անկարելին կարող են դարձնել կարելի: Հայաստանում թատերախումբը հանդես եկավ «Իմ երազանք» ստեղծագործությունների շարքով, որտեղ ընդգրկված էին արևմուտքի ազգերի բազմաթիվ պարեր, ազգային պարեր, ինչպես նաև Պեկինի օպերա, պարային և երաժշտական դրամա:

ՀՀ –ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան ԹԻԱՆ ՉԱՆՉՈՒՆԸ հպարությամբ է փաստում, որ Չինաստանի հաշմանդամություն ունեցողների թատերախումբը ելույթներ է ունենում աշխարհի տարբեր երկրներում և այդ ելույթները անցնում են բարձր մակարդակով: Նրա խոսքով`թատերախումբը այսօր կայացած է համարվում, քանի որ Չինաստանում մեծ ուշադրություն են դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց`ստեղծելով նրանց համար անհրաժեշտ պայմաններ և աշխատանք: «Մեր դիվանագիտական հարաբերությունները վերջին 20 տարիների ընթացում ավելի զարգացան: Հայ-չինական հարաբերությունների պատմությունը գալիս է անտիկ շրջանից, իսկ վաղ միջնադարյան հայ-չինական հարաբերությունների մասին կան տեղեկություններ անգամ մեր պատմագիրների մոտ:

Այսօր մենք արդեն Հայաստանում և Չինաստանում ունենում ենք մշակույթի օրեր, ցուցահանդեսներ և բազմաթիվ այլ միջոցառումներ»,- իր խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հավելելով, որ այս միջոցառումը հայ հանդիսատեսի համար բացառիկ է երկու առումով. «Հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ևս մեկ անգամ առնչվելու հազարամյակների պատմություն ունեցող չինական հարուստ մշակույթի հետ և հերթական անգամ կհամոզվի, որ մարդկային հոգևոր արժեքները, մարդկային աշխատասիրությունը կարող է հաղթահարել առաջին հայացքից անհաղթահարելի թվացող բոլոր դժվարությունները»,-ընդգծեց Ներսես Տեր-Վարդանյանը:

Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմից թատերախումբը հայ հանդիսատեսին իր պարերի, երգերի և երաժշտական կատարումների միջոցով հաղորդեց սեր, բարություն և ջերմություն: Հանդիսատեսին սպասվում էր այլ անկնկալներ ևս`լսողական և տեսողական խնդիրներ ունեցող երաժիշտները կատարեցին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» և երգեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Արև ենք միասին» երգը:

Չինաստանի սահմանափակ կարողությունն ունեցողների թատերախումբը հիմնադրվել է 1987 թվականին, երբ 30 հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեցան մասնակցելու չինական առաջին մշակութային փառատոնին: Հիմնադրման առաջին 13 տարիների ընթացքում թատերախումբը սիրողական մակարդակի էր և կատարողները նպատակ ունեին հաղթահարելու «Հավասարության և մասնակցության գաղափարը»: 2000 թվականին թատերախմբին հաջողվում է ստեղծել իմ երազանքը եզակի կատարողական ոճը: 2002 թվականին թատերախումբը մտնում է մշակութային շուկա`ստանալով հանդիսատեսի բարձր գնահատականը, իսկ 2004 թվականից թատերախումբը սիրողականից վերածվում է մասնագիտական խմբի և սկսում բարձր մակարդակով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում