livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

alt«Հիպոկրատ»` այդպես է կոչվում ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԱԼՅԱՆԻ կարճամետրաժ դեբյուտային ֆիլմը, որի թրեյլերը արդեն համացանցում է: «Զարուհու» հետ զրույցում Հ. Ավալյանն ասաց, որ ֆիլմի գաղափարը վաղուց էր հղացել, սակայան ո′չ միջոցներ կային, ո′չ էլ վստահություն, որ ադրեն կարող է նկարահանել իր դեբյուտային ֆիլմը:

«Ֆիմի գլխավոր հերոսը բժիշկ է, ով իր գործի մեծ նվիրյալն է, եւ այսօր նման բժիշկների մեծ պակասություն կա»,- ընդգծեց Հ. Ավալյանը, ով հանդիսանում է ֆիլմի ոչ միայն ռեժիսորը, այլ նաեւ սցենարիստը, պրոդյուսերը, ինչպես նաեւ գլխավոր դերակատարը: Ի դեպ, ֆիլմը նկարահանել է սեփական միջոցներով:

Հարցին, թե, որն է ֆիլմի «մեսիջը», Հ. Ավալյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այդ մասին դեռ չեմ խոսի:  Իմ կարծիքով, հանդիսատեսը ֆիլմը դիտելուց հետո կհասկանա, թե ինչու մինչ այդ չէի բացում «փակագծերը»: Բացի այդ էլ, կարծում եմ, որ հանդիսատեսը կըմբռնի «մեսիջները», ու իմ բացատրությունների ու մեկնաբանությունների կարիքը չի զգացվի, քանի որ իմ հասանելիք բացատրությունն ու տեսակետը արդեն ներկայացրել եմ ֆիլմում»:

Ֆիլմի ռեժիսորը նշեց նաեւ, որ «Հիպոկրատ» -ը արդեն ունեցել է երկու փակ դիտում՝ Երեւանում եւ Ուկրաինայում. «Անկեղծ ասած, դիտումները ավելի շատ ինձ համար էին: Իմ առաջին աշխատանքն է, եւ ցանկանում էի ստանալ օբյեկտիվ գնահատական հանդիսատեսից, որոնց թվում էին տարբեր մասնագիտության տեր մարդիկ, նաեւ բժիշկներ, ֆիլմի ստեղծագործական կազմն ու ինձ մտերիմ ընկերներ ու հարազատներ»,- անկեղծանում է ռեժիսոր-դեբյուտանտը՝ հավելելով, որ ֆիլմի ճակատագիրը կախված է արձագանքներից: Իսկ արձագանքները Հ. Ավալյանի խոսքերով՝ դրական են եղել. «Ֆիլմը դուր եկավ հանդիսատեսին: Նշեմ մի դեպք, որ տեղի ունեցավ Ուկրաինայում՝ ֆիլմի դիտումից հետո: Ինձ մոտեցան մարդիկ ու խնդրեցին, որ մի րոպե սպասեմ, որպեսզի նրանք ֆիլմից ազդված վերջացնեն իրենց լացը ու նոր ինչ-որ բան ասեն… Սպասում էի… Նայելով այդ մարդկանց`  ինձ վատ էի զգում, որ ազդվել էին ֆիլմից ու լաց էին լինում: Միաժամանակ հասկանում էի, որ կարողացել եմ ֆիլմի միջոցով տեղ հասցնել այն «մեսիջները», որը ցանկանում էի: Լացը դադարեց. նրանք մոտեցան ու գրկեցին ինձ…»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ





Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում