livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altՌեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ «Մարաթոն» ֆիլմին ընդամենը մնացել է հաղթահարել 9 հորիզոնական, որպեսզի դառնա առաջինն ու հաստատի իր տեղը լեհական հեղինակավոր Կրակովի կինոփառատոնի (Krakowski Festiwal Filmowy) մրցութային ծրագրում: Նշենք, որ կինոփառատոնի պաշտոնական կայքում տեղադրվել են տարբեր երկրներից ներկայացված 390 ֆիլմերի թրեյլերներ, որոնց թվում է նաեւ «Մարաթոնի» թրեյլերը եւ ամենաշատ համացանցային ձայներ ստացած կինոնկարը կընդգրկվի փառատոնի մրցութային ծրագրում: 

Այնպես որ, մենք ունենք մինչեւ ապրիլի 10-ը ժամանակ, որպեսզի կարողանանք ոչ թե քայլ առ քայլ, այլ մարաթոնյան վազքի արագությամբ ակտիվորեն մասնակցել եւ քվեարկել Հայաստանը ներկայացնող ֆիլմի օգտին: Իսկ մինչ այդ «Իրավունքը» զրուցեց ֆիլմի ռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ հետ:

- Ընդհանրապես, այսօր ինչպե՞ս եք գնահատում խիստalt տարածված Like-ամանյան եւ արդյոք մեր հանրությունը կարողանում է զանազանել, թե ինչին է պետք ձայն տալ կամ հավանել, ինչին` ոչ:

- Ձայն հավաքելը միշտ էլ տարածված է եղել, ուղղակի, փոխվել է միջոցները: Իսկ հանրությունը, բնականաբար, գիտակցում է ինչին է ձայն տալիս: Չի կարող պատահական ինչ-որ բան ունենալ շատ ձայն, եթե այն դուր չի գալիս հանրությանը: Իհարկե, կան համակարգեր, որոնք like-ահավաքով են զբաղվում, բայց դրանք այնքան մակերեսային են, որ եթե նույնիսկ չափից շատ «like» ունենա, միեւնույն է, դրա մասին վաղը ոչ մեկ չի հիշի:

- Բացի հաղթանակից, ի՞նչ կարող է տալ Կրակովի կինոփառատոնին «Մարաթոնի» մասնակցությունը:

- Ֆիլմերը ստեղծվում են ամենակարեւորը հանդիսատեսին հասնելու համար, իսկ փառատոնային ֆիլմերի միակ տարբերակը հասնել altհանդիսատեսին դա հենց փառատոններն են: Իսկ եթե ֆիլմը ունենում է հանդիսատես, ուրեմն` արժեր դրա համար գիշերները չքնել կամ գումարներ ծախսել: Իսկ հեղինակավոր փառատոնները բացի լավ ֆիլմերից, ցանկանում են նաեւ ունենալ ֆիլմերի լայն աշխարհագրություն եւ դրա համար էլ ընտրվում են ֆիլմեր տարբեր  երկրներից: Եթե ֆիլմը հավաքի բավականաչափ ձայն, բնականաբար, փառատոնը կունենա իր ցանկում նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, որը թերեւս ամենահաճելին է:

- Պատրաստվո՞ւմ եք այս ֆիլմով նաեւ Կաննի կինոշուկային մասնակցել:

- Չեմ պատրաստվում, քանի որ նախ այն արդեն բավականին ծեր ֆիլմ է, ըստ ֆիլմարտադրության եւ փառատոնների կանոնների: Բացի դա, մենք դեռ պատրաստ չենք նման լուրջ քայլի ու,alt ամենակարեւորը, ֆիլմը չի ունեցել ոչ մի տեսակ ֆինանսավորում, իսկ կինոշուկա հասնելն արդեն իսկ պահանջում է ֆինանսական աջակցություն:

- Ինչո՞ւ կինոթատրոններում չցուցադրվեց ֆիլմը (եթե չեմ սխալվում միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում է ցուցադրվել), որպեսզի այսօր այն առավել հանրային դարձած լիներ ու մարդկանց մոտ առավել մեծ լիներ արդեն իսկ սիրված ֆիլմին ձայն տալու ցանկությունը:

- Ֆիլմը երեք անգամ ցուցադրվեց «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, ունեցավ իր հանդիսատեսը: Իսկ դա մեր գլխավոր նպատակն էր , քանի որ մասնակցել երկրի կարեւորագույն փառատոնին արդեն իսկ լավ արդյունք է: Իսկ հետագայում 18 րոպեանոց ֆիլմը դնել ցուցադրման եւ անուն հանել, թե տեսեք ֆիլմ altենք նկարել, չէինք ուզում: Միգուցե եւ արժեր, որ հանրային դառնար, չգիտեմ: Համենայն դեպս, հաջորդ ֆիլմը հուսով եմ կցուցադրենք, որպեսզի ավելի շատ հանդիսատես ունենա:

- Որպես վերջաբան` ի՞նչ կհորդորեք կամ կցանկանաք ասել բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ ձայն չեն տվել ֆիլմին:

- Ասեմ` ամենակարեւորը, որ մրցույթին մասնակցում են տարբեր երկրների ֆիլմեր` ԱՄՆ-ից մինչեւ Ավստրալիա, սակայն առաջին դիրքերում հենց լեհական ֆիլմերն են, քանի որ լեհերը, բնականաբար, շահագրգռված են, որ իրենց ֆիլմերը անցնեն մրցութային կարգ: Իսկ եթե մենք ուզում ենք, որ հայկական ֆիլմն էլ լինի, ուրեմն` պետք է մենք էլ շահագրգռված լինենք: Եթե ես չմասնակցեի, միեւնույն է, ամեն ինչ կանեի, որ ցանկացած հայկական ֆիլմ, որը հնարավորություն ունի լինել մրցույթում, անպայման լինի:

Նշենք, որ Հ.Շատյանի ֆիլմին ձայն տալու եւ դրանով Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար` հեղինակավոր կինոփառատոնի մրցությային ծրագրում, պարզապես, պետք է այցելել այս հողումով http://trailers.krakowfilmfestival.pl/en/menu/trailers/-/trailers/0/marathon եւ սեղմել I vot for this trailer կոճակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում