livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԱրդեն բավական երկար ժամանակ է, ինչ երգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎԸ գտնվում է Գերմանիայում` կնոջ հետ բնակություն հաստատելով այնտեղ: Թե ինչ փոխեց Հայկի կյանքում օտար ափերում բնակվելը, եւ ինչ հաջողություններ եւ հիասթափություններ ունեցավ, «Իրավունքը» պարզեց` կապ հաստատելով երգչի հետ:

-Այսօր ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք:
- Ստեղծագործական առումով դեռեւս առանձնապես նորություններ չկան: Այս տարի ունեցել եմ երեք համերգ` մեկը Գերմանիայում, երկուսը` Մոսկվայում: Նոր երգեր, երեւի թե, այս տարվա մեջ կլինեն: Չեմ ուզում շտապել ու միանգամից ասել, որ անպայման լինելու է նոր տեսահոլովակ, նոր երգ: Բայց ասեմ, որ նորություններ անպայման լինելու են եւ մեկի մասին, երեւի թե, հոկտեմբերին ողջ Հայաստանը կիմանա: Սակայն այդ նորության մասին փակագծերը չեմ ուզում բացել... Մյուս ամիս մեկնում եմ այլ երկիր` այդ նորությունն իրականացնելու համար: Նշեմ, որ այն երգելու հետ կապ չունի, բայց դա է ամենաթարմ նորությունը, ինչպես նաեւ պատվիրել եմ մի քանի երգեր ու սպասում եմ, որպեսզի ընտրեմ, թե որն է ինձ համար ավելի հարմար: Նպատակ ունեմ այս տարի անպայման գոնե եթե ոչ երկու, ապա մեկ երգ եւ տեսահոլովակ իրականացնել:
- Վերջերս ոչ թե նոր երգով, այլ ֆոտոշարքով ներկայացաք Ձեր երկրպագուներին...
- Հուսով եմ, որ նոր ֆոտոշարքն ամբողջովին մյուս ամսվա մեջ պատրաստ կլինի: Լուսանկարներն արվել են Մոսկվայում` շրջագայության ժամանակ: Աշխատանքը լուսանկարիչ Գարիկ Գորգյանինն է: Եթե նկատեցիք, այնտեղ փոփոխություններ կան Հայկի եւ նոր Հայկի միջեւ:
- Ֆոտոշարքը որեւէ կերպ կապ ունի Ձեր նոր աշխատանքի ու նորության հետ, թե՞ սա որպես նոր Հայկին ներկայացնելու տարբերակ է:
- Ուզում եք ինչ-որ բան իմանալ, բայց մինչեւ վերջ չեմ ասի (ծիծաղում է - Հ.Ս.)... Չէ, դա արված էր հատուկ ինձ համար, որպեսզի ունենամ նոր ֆոտոշարք: Գիտեմ, իմ ֆեյսբուքյան էջին էլ են հետեւում լրագրողները, բայց դեռ ոչ մի նորություն հաստատ չեմ բացահայտի, մինչեւ գոնե 99 տոկոսով վստահ չլինեմ, որ հաստատ այն իրագործվելու է:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում