livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՕրերս երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ներկայացավ «Կարոտիս անուրջներ» երգի տեսահոլովակով: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Թամարա Ստամբոլցյանն է, նվագակցում է Մարտին Միրզոյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Կարեն Գրիգորյանը:

alt

Հայ հասարակությունը տեսավ նոր Անահիտ Շահբազյան, ով տեսահոլովակում իր խաղով փոխանցեց հույզերով ու ապրումներով լի զգացմունքներ: «Իրավունքի» հետ զրույցում Անահիտը նշեց, որ փորձել է վերապրել երգը եւ նոր միայն փոխանցել ճիշտ զգացմունքներ: «Երգն ինձ նվիրել է իմ սիրելի կոմպոզիտոր Թամարա Ստամբոլցյանը: Շատ էի ուզում, որ շատերը լսեին ու հասկանաjին երգի խորությունը, էությունը: Հենց այդ մղումով էլ խնդրեցի ընկերոջս` Կարեն Գրիգորյանին, տեսահոլովակ նկարահանել, թեկուզ քիչ բյուջեյով, բայց արդյունքում ստացանք այն, ինչ տեսնում եք»:

Անահիտի խոսքերով տեսահոլովակում ներկայացրած տխուր պատմությունն իր հույզերը չեն. «Սրանք իմ ապրումները չեն, բայց փորձել եմ վերապրել ու գիտակցել այն, ինչ կատարվել է այդ մարդու հետ եւ երգել այդ հոգեվիճակում: Իրականում սառը տեսահոլովակ էր պետք՝ առանց աշխարհիկ գույների, որ այդ ցրտի մեջ երեւար ցավն ու տառապանքը, այդ աղջկա մոլորությունն ու անպատասխան հարցերը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում