livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

alt «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնը և webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ամփոփեցին տարեսկզբին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևող «WEB ԾԻՐԱՆ» առցանց մրցույթի արդյունքները: Արդեն երրորդ տարին անցկացվող «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնը, որի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, նպատակ ունի մեկ հարթակում`առանց ժանրային սահմանափակումների միավորել հայազգի ինչպես սկսնակ, այնպես էլ՝ արդեն կայացած կինոարտադրող անհատներին և ընկերություններին:

Ֆիլմերի տարածման համար փառատոնը նպատակ ունի համացանցը կիրառել և դարձնել որպես այլընտրանքային կինոտարածք: Երրորդ համահայկական առցանց մրցույթին ներկայացվել է խաղարկային, վավերագրական և անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ Երևանից, Գյումիից, Ռուսաստանից:

«Ուրախ եմ և երջանիկ այս փառատոնի գաղափարով, որը ժամանակակից կինոյի և արվեստի լավագույն մեկնարկներից մեկն է: Յուրաքանչյուր երկրի և հատկապես Հայաստանի համար կինոն մեծ զենք է»,-իր խոսքում նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նա նաև նշեց, որ արդեն պետք է մտածեն 4-րդ համահայկական առցանց մրցույթի մասին և պատրաստ են ընդունելու ֆիլմեր, ինչպես ռեժիսորներից, այնպես էլ՝ կինոարտադրող ընկերություններից: Մրցույթին մասնակցող բոլոր ֆիլմերը ցուցադրվել են webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ, որի տնօրեն Արայիկ Մանուկյանին իր ցուցաբերած աջակցության համար Հարություն Խաչատրյանը պարգևատրեց ավանդական «Ծիրան» մեդալով:

Այս տարի մրցույթը սահմանել էր երեք մրցանակ` գլխավոր և երկու խրախուսական, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք», որին արժանացավ Նառա Կարապետյանը «Սպասում» ֆիլմի համար, այն ունեցել էր մեծ թվով դիտումներ: Երրորդ մրցանակին արժանացավ Ալեն Մանուկյանի «Հարություն» ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը բաժին հասավ Վրույր Սիմոնյանին «Նվիրում» ֆիլմի համար:

Նշենք, որ առաջին և երկրորդ մրցանակակիրները կստանան ֆիլմ նկարահանելու սարքավորումներ: Երրորդ «WEB ԾԻՐԱՆ»-ի գլխավոր մրցանակակիրը դարձավ Նիկոլայ Հովհաննիսյանը` «Ստվեր» ֆիլմի համար: Ֆիլմի երիտասարդ ռեժիսորը, ով սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) 4-րդ կուրսում, պարգևատրվեց 420 հազար ՀՀ դրամով: «Ստվեր» ֆիլմը, ըստ ռեժիսորի ստեղծվել է գիշերները աշխատանքից տուն վերադառնալու շնորհիվ, քանի որ վերջինս գիշերները աշխատել է ծաղկի խանութում, որպես վաճառող: «Գիշերները, երբ տուն էի վերադառնում իմ ընկերները միայն ստվերներն էին: Ֆիլմ նկարահանելու գաղափարն էլ ծնվեց այստեղից, որը հետագայում ավելի զարգացավ: Ֆիլմի հերոս հանդիսանում է ստվերը , որը բացահայտվում է գիշերային աշխատողի և հայտարարություններ փակցնողի միջոցով»,-ընդգծեց Նիկոլայ Հովհաննիսյանը և հավելեց, որ այս պահին իրեն շատ անհրաժեշտ էր այն գումարը, որով պարգևատրվեց:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում