livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԵրկար դադարից հետո երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ օրերս ներկայացրեց "Երազում" երգի տեսահոլովակը: Խոսքերի համահեղինակներն են` Ռուբեն Մխիթարյանն ու Ռուբեն Ղազարյանը, գործիքավորել են Սերգեյ Այվազյանն ու Նիկ Էգիբյանը: Իսկ երգի երաժշտությունը ստեղծվել է հետաքրքիր պայմաններում. "Մոտավորապես մեկ տարի առաջ էր` իմ եւ Սերգեյի հանդիպման ժամանակ հանկարծ նստեցի դաշնամուրի առաջ եւ ծնվեց այս երաժշտությունը",- "Զարուհու" հետ զրույցում պատմեց երգչուհին ու հավելեց. "Որոշ ժամանակ անց որոշում կայացվեց, որ երաժշտությունը պետք է ունենա նաեւ խոսքեր, իսկ ավելի ուշ` հասկացա, որ պետք է նկարահանվի նաեւ տեսահոլովակ": 

altԵրկար մտորումներից հետո երգչուհին որոշում կայացրեց երգի տեսահոլովակը վստահել Լիլիթ Մովսիսյանին, որի  ղեկավարությամբ էլ նկարահանվեց այն: "Խնդիր էր դրված բոլոր զգացմունքներն ու ապրումները, որ կային երգի մեջ, արտահայտել ու փորձել տեղ հասցնել տեսահոլովակի միջոցով: Շատ ուրախ եմ, որ չեմ սխալվել. Լիլիթ Մովսիսյանը կարողացավ արտահայտել այն, ինչն ինձ մոտ էլ էր հասունացել",- նշում է երգչուհին:
Նկարահանման հրապարակում, սակայն, դժվարություններն անպակաս են եղել. "Հստակ որեւէ դժվարություն չենք ունեցել: Պարզապես որոշ մանրուքներ մեծ դժվարությամբ են ստացվել: Սակայն պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ կարողացանք այդ թերություններից ազատվել ընդամենը 5 րոպեի ընթացքում':
Վերադառնալով երգին` պետք է նշենք, որ Սոֆի Մխեյանին նման ոճի մեջ շատերս չէինք պատկերացնում: Նրա հուզական, էմոցիոնալ կերպարը նորություն էր, բայց եւ իրենն էր. "Սա իմ աշխարհն էր: Ես այն կարողացա արտահայտել երգի միջոցով, որն ինձ համար շատ կարեւոր էր: Երգի մեջ շատ խորություն, ազատություն կա, բայց նաեւ փակ մի բան, որը ես չէի կարողանում հասկանալ: Ինձ համար անհայտ եւ թաքնված էմոցիաները փորձեցինք արտահայտել տեսահոլովակում` շարժման միջոցով: Ասում եմ շարժում, որովհետեւ դա ուղղակի պար չէ":

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում