alt«Одноклассники»-ն որոշել է իր սոց. կայքում ընդգրկված ճանաչված ու սիրված դեմքերին ազատել մի շարք գլխացավանքներից եւ կազմել աշխարհի 700-յակի անունները, որոնք իսկապես ունեն իրենց օդնոկլասսնիկյան էջերը:

Այս առթիվ «Одноклассники» սոց. կայքի Մարքեթինգի գծով պատասխանատուի միջոցով անակնկալ է մատուցվել նաեւ ճանաչված մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ: Սոց. կայքի ներկայացուցիչը Դ,Ղարիբյանին հղած նամակում, նշել է. «Մենք պատրաստ ենք Ձեր «Одноклассники»-ի էջին շնորհել հատուկ կարգավիճակ`«звезды/бренда»: Տեղեկացնենք, որ այս կարգավիճակով սոց. ցանցում օգտատերը հայտնվում է աշխարհում ճանաչված 700 լավագույնների շարքում, ովքեր գրանցված են վերոնշյալ սոց.կայքում, ինչը հնարավորություն է տալիս այս դեպքում ճանաչչված մոդելի երկրպագուներին ու երկրպագուհիներին կարողանալ զանազանել կեղծ պրոֆիլով սոց.ցանցում հայտնված բազմաթիվ Դավիթ Ղարիբյաններից իրականին:

Չմոռանանք նշել, որ Դ.Ղարիբյանը հենց այդ բազմաթիվ ֆեյք Դավիթ Ղարիբյանների պատճառով է ստղեծել իր էջը եւ այն կարելի է տարբերակել կայքում մյուսներից մուգ կապույտ նշանով: Ի դեպ, եթե օգտատերը հայտնվում է բախտավոր 700-յակի շարքում, ապա իր բոլոր «կլոնները» ինքստինքյան ջնջվում են «Одноклассники»-ից:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ