livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altԱպրիլի 1-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց "Աշ + Լիլ" կատակերգության պրեմիերան: Սյուժեն պարզ էր. Աշոտն ու Լիլիթը սիրում են միմյանց: Հասունանում է պահը, երբ Լիլիթը որոշում է ծանոթացնել իր սիրած տղային ընտանիքի անդամների հետ: Լիլիթի ընտանիքը, սակայն, մեղմ ասած տարօրինակ էր: Աշոտը ծանոթանում է նրանց հետ և սկսվում է իսկական "մղձավանջ": Ներկայացման բեմադրիչը` Հակոբ Գուլիկյանն էր, դրամատուրգը` Հայկ Զաքարյան: Գլխավոր կերպարը մարմնավորել էր դերասան Հայկ Չոմոյանը:

"Ներկայացմանը պատրաստվել ենք մոտ երկու ամսվա ընթացքում: Շատ ենք աշխատել և ինչպես միշտ, այս անգամ ևս ցանկանում էինք, որ ամեն ինչ հնարավորինս լավ ստացվի: Դժվարություններ շատ են եղել: Ներկայացման մեջ ընդգրկված դերասաններից ոմանք  նկարահանվում էին սերիալներում և նրանց զբաղվածությունը դժվարություններից մեկն էր" ,- նշեց բեմադրիչը:

Երբ փորձեցինք պարզել, թե, այնուամենայնիվ, ո՞րն է եղել ամենահեշտ ստացված տեսարանը, ռեժիսորը մի փոքր մտածելուց հետո պատասխանեց. "Պակլոնը":

Հակոբ Գուլիկյանի խոսքերով ներկայացման մեջ չկար ինչ-որ հստակ կամ խոր ասելիք. "Այն ուղղակի լիաթոք ծիծաղ կառաջացնի հանդիսատեսի մոտ": Իսկ դրամատուրգի խոսքերով, ներկայացումն ինչ-որ տեղ վերցված է իրական կյանքից. "Այս ներկայացումը կարելի է համարել թեթև, ժամանցային կոմեդիա: Կարծում եմ այն ինչ կատարվում է ներկայացման մեջ, կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ. Մենք հաճախ ենք հայտնվում մի միջավայրում, որտեղ մեզ համար ամեն ինչ և բոլորը տարօրինակ են և մեզ թվում է, թե ինչ-որ բան այն չէ":

Ներկայացման լեզուն, ցավոք առօրյա-խոսակցական մակարդակի վրա էր: Արդյո՞ք այն նորմալ է բեմի ու թատրոնի համար. Փորձեցինք պարզել թե՛ ներկայացման ռեժիսորից, թե՛ դրամատուրգից. "Համաձայն եմ, լեզուն կենցաղային էր, բայց պիեսում այն այդքան կենցաղային չի եղել: Սա ուղղակի պրոդյուսերի ու ռեժիսորի կողմից  պրոդյուսարական քայլ էր",-ասաց դրամատուրգը: Իսկ ռեժիսորից ստացանք հետևյալ պատասխանը. "Աշխատել եմ մաքրել այն, բայց անել նաև այնպես, որ հնարավորինս հասանելի ու հասկանալի լինի հանդիսատեսին: Ներկայացման մեջ կային կերպարներ, որոնց ստանալու համար լեզուն ու խոսքը շատ կարևոր էր":


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում