livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԵրգչուհի ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆՆ օրերս հանրությանը ներկայացրեց իր իսկ հեղինակային «Լուսին» երգի տեսահոլովակը: Երկարատեւ լռությունից հետո երգչուհին ներկայացավ 6/8 ժանրում: Չնայած «Զարուհու» հետ զրույցում երգչուհին բացառեց իր լռելու մասին խոսակցությունները.

- Լռություն երբեք չի եղել, ես միշտ աշխատում եմ եւ երբեք հետ չեմ կանգնի իմ ընտրած մասնագիտությունից` որքան էլ մեր երկրում դժվար լինի երգարվեստով զբաղվելը: Միշտ կան նոր երգեր, իսկ հիմա կլինեն նոր տեսահոլովակներ:

- Երկարատեւ լռությունից հետո վերադարձաք միանգամայն այլ ոճով` 6/8 ժանրում: Ինչո՞վ էր դա պայմանավորված, այսօր ոճն ընդունվա՞ծ է հանրության կողմից, թե կան այլ պատճառներ:

- Բոլոր ոճերից առավել սիրում եմ մեր հայկականը եւ որքան էլ շատ մարդիկ փորձեն եվրոպական ուղեղներով ապրել, միեւնույն է, տանը գաղտնի լսելու են մեր հայկականը, ոչ ռաբիսը, դա ուզում altեմ շեշտել, որովհետեւ շատերը 6/8 ձեւաչափը խառնում են ռաբիսի հետ:

- Մարգարիտա Բարխոյանը, փաստորեն, սկսել է նաեւ ստեղծագործել` երգերի խոսքեր եւ երաժշտություն, այդ ինչպե՞ս ստացվեց:

- Ամենակարեւորը` ստացվեց եւ ինձ ու իմ հանդիսատեսին դուր եկավ: Միշտ ստեղծագործել եմ եւ հիմա հասկանալով, որ չեն գրվում երգեր, որոնք կցանկանայի կատարել, դրա համար հիմա միայն իմ հեղինակային երգերն եմ կատարում:

- Առաջիկայում ոճային փոփոխություններ սպասվո՞ւմ են:

- Ամեն նոր աշխատանքում ոճային փոփոխություններ կլինեն, բայց այն ոճը, որը հիմա տեսնում եք` երգերի առումով միշտ կլինի: Կլինեն նաեւ ավելի ռոմանտիկ, մեղեդային երգեր:

- Երկրպագուներն ի՞նչ նորություններ սպասեն Ձեզնից:

- Նոր տեսահոլովակ, որի վրա արդեն աշխատում ենք, ձայնասկավառակ... Շատ նպատակներ ունեմ, որոնք հերթով իրականացնելու եմ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում