livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

nkarichՄայիսի 2-27-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունները: Փարիզում ապրած տարիներին Ժան Կազանջյանը չի հետևել արտահայտչական միայն մի ձևի, չի հարել արվեստի իշխող որևէ շարժման, նա ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ-մշակույթի փոխներգործությունը:

“Pille ou face” (Գիր թե արծիվ) հսկայական եռանկարը բաղկացած է երեք պաննոյից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է երեք մասից, իսկ միասին դրանք ստեղծում են մեկ միասնություն: Այդ միասնությունը ներկայացնում է տիեզերքի մի մաս իր չորս տարրերով` օդ, ջուր, հող և հուր: Պարողների արտացոլվող տեսիլքը մտածել է տալիս մարդկային արժեքների վաղանցիկության մասին: Երկն այստեղ ընթացքի մեջ է:

Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է մի ուշագրավ խորություն: 90-ական թթ. ի վեր արվեստագետը սկսում է տեղադրել նկարված կտավից մոտավորապես մեկուկես մատնաչափ հեռու գտնվող՝ գրեթե աննշմար թափանցիկ պաստառ: Դիտելով այնմոտիկից, նկատում ենք, որ պաստառը փոխանցում է սեփական նկարված պատկերը, իսկ երբ սևեռում ենք մեր հայացքն այդ երկպատկեր հարթության վրա, աստիճանաբար սկսում ենք ընկալել մի պատկերը մյուսի միջով, մյուսի հետ և միմյանց մեջ:

Ցուցահանդեսում ներկայացված երկերն ի հայտ են բերում Կազանջյանի ստեղծագործության բազմազան շերտերը` եռաչափ «պաստառ-նկարներից» մինչև առավել ֆորմալ դրվագանկարներն ու պղնձի վրա արված օֆորտները: Պատկերահանդեսում տեղ են գտնելու ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ներառում են քաղաքային բնանկարներ, նաև՝ հայկական թեմաներ, ինչպիսիք են՝ Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, ինչպես նաև՝ անդրադարձ որոշ սրբապատկերային գործերի. Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» կամ Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում