livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԻնչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Պետերբուրգի ամենահին կինոստուդիան` «Լենֆիլմ»-ը, մտադիր է երկու-երեք ամիս անց Ղրիմում բացել կինոստուդիայի մասնաճյուղը: Իրենց մտադրությունը կինոստուդիայի ներկայացուցիչները բացատարում են հետևյալ կերպ` վերադառնալ Խորհրդային կինեմատոգրաֆիայի ավանդույթներին և վերակենդանացնել ֆիլմարտադրությունը Ղրիմի թերակղզում:

«Լենֆիլմ»-ի մասնաճյուղի ստեղծման նախաձեռնությանը աջակցում է Ռուսաստանի փոխվարչապետ ԴՄԻՏՐԻ ԿՈԶԱԿ: Եթե առաջարկությունը հաստատվի ՌԴ կառավարության կողմից, ամռանը արդեն կինոստուդիան Ղրիմ կտեղափոխի որոշ սարքավորումներ:

Կինոստուդիայի գլխավոր տնօրեն ԷԴՈՒՐԱԴ ՊԻՉՈՒԳԻՆԸ տաղավար կառուցել չի պահանջի.«Մենք կարող ենք Ղրիմում ստեղծել վարձակալության տուն` առանց լրացուցիչ միջոցների»: Մեկ ամիս առաջ` մարտին «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովն ասել էր, որ Ղրիմը լավագույն վայրն է, որտեղ հնարավոր է կատարել նկարահանումներ և մեծացնել նկարահանման բազան: «Նման որոշումը ճիշտ է: Այս գաղափարը կարող է իրականացնել «Մոսֆիլմ»-ը»,-նշել է ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ:

Առայժմ անհայտ է Ղրիմի միակ կինոստուդիայի ճակատագիրը, որը գտնվում է Յալթայում: Վերջին հանդիպման ժամանակ կինեմատոգրաֆիստները քննարկման ընթացքում նշել էին, որ կինոստուդիան վարձույթով անհրաժեշտ է տալ «Լենֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաներին: Սակայն, առաջարկը մերժվել էր: Այդ քննարկումներից հետո ՆԻԿԻՏԱ ՄԻԽԱԼԿՈՎԸ որոշել է դիմել ՌԴ վարչապետ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ, որպեսզի կնեմատոգրաֆիստների մասնակցությամբ վերականգնվի Յալթայի կինոստուդիան և այն վերածվի երիտասարդ կինոգործիչների համար փարձարարական կենտրոն: Միությունը հավանություն է տվել Միխալկովի առաջարկին:

Խորհրդային Միության շրջանում Ղրիմումի երեք կինոստուդիաներում նկարահնվել են բազմաթիվ ֆիլմեր`«Երեք գումարած երկու», «Դոն Կիխոտ», «12 աթոռ» և այլն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում