livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

alt«Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնի շրջանակում այսօր դեբյուտային էտյուդ-ներկայացմամբ հանդիսատեսին հանձնվեց մերօրյա «Ռոմեո»-ն:  Դերակատար ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ իր Ջուլիետի հետ կապ էր հաստատում ոչ թե դայակի, հոգեւորականի կամ սուրհանդակի, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս սոցցանցի միջոցով: Եվ ինչպես մերօրյա բոլոր Ռոմեոները, նա էլ իր հույզերը, զգացմունքներն ու ռոմանտիզմը խեղդում էր նստած նեթբուքի առջեւ: Ներկայացումից հետո «Զարուհիմ» զրուցեց «Ռոմեոյի» բեմադրիչ, երաժշտական ձեւավորման հեղինակ ՀԱՅԱՐՓԻ ԱՍՈՅԱՆԻ հետ:

- Եվս մի անդրադարձ շեքսպիրյան Ռոմեոյին, արդյո՞ք այս ռոմանտիկ հերոսն այսօր չի հնացել:

- Ճիտն ասած, երբեք չեմ մտածել, թե Ռոմեոն հնացած է կամ հնացած չէ, որովհետեւ դրա իրավունքն էլ չունենք ասել, որ այսօր Շեքսպիրը հնացած է: Այո, շատ են խաղացել, թեման շատ է ծեծված, բայց  Նարեկ Հարությունյանի տարիքի տղայի համար մենք փնտրում էինք, թե ինչ խաղա ու որոշեցինք, որ ավելի լավ է սա: Նա ցանկացավ խաղալ, ինչպես ինքն է ասում, որպեսզի ապացուցի կամ հուսադրի իր տարեկիցներին, որ այդպիսի սեր գոյություն ունի, որի համար պատրաստ է նույնիսկ զոհվելու: Իհարկե, մենք արտառոց բան չէինք անում բեմում` ոչ մի նորամուծություն չենք արել, չենք ցանկացել աջ ձեռքով ձախ ականջը բռնել: Ուղղակի, սիրուն ինչ-որ մի բեմադրություն  է ստացվել, որպեսզի  տղան ներկայանա, այսպես ասած, ասպարեզին եւ խաղաղա իր տարիքի համապատասխան դեր, որը շատ կարեւոր է:

-Ի՞նչ ապագա կունենա «Ռոմեո» ներկայացումը` Շեքսպիրյան փառատոն կտեղափոխվի՞, թե՞ արտասահմանյան ինչ-որ մի փառատոնի հնարավոր է, որ մասնակցի:alt

- Ծրագրեր դեռ չկան: Արձագանքից է կախված: Միգուցե նա նորից կխաղա: Սա ընդամենը 20 րոպե տեւողությամբ մի հետաքրքիր խաղ էր,  որը որդպես դերասան ներկայանալու հնարավորություն է, որովհետեւ Նարեկն այս տարի ավարտում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գործող ստուդիան:

- Ընդհանրապես, Ջուլիետներ այսօր սոցցանցում փնտրելը Ձեզ համար ընդունելի՞  է:

- Ես որպես Ջուլիետի սեռի ներկայացուցիչ` ասեմ, որ ինձ հետ էլ է պատահել, բայց Ջուլիետ չեմ դարձել բարեբախտաբար: Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է, ինչու չէ, դա էլ է տարբերակ: Ժամանակները փոխվում են:

- Ըստ Ձեզ,շեքսպիրյան ռոմանտիկան արդյո՞ք կտեղափոխվի համացանց, թե՞ կբախվեն Շեքսպիրն ու համակարգիչը:

- Կարծում եմ` կբախվեն: Կարող է հիմա իմ բեմականացմանը հակադրություն եմ անում, բայց կարծում եմ` այդտեղ բախում կլինի, որովհետեւ այն, ինչ կապված է զգացմունքի հետ, առերես պետք է լինի, դեմ առ դեմ շփվելով, հպվելով, այսինքն` բոլոր մնացած իսկական հարաբերությունների նման:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում