livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՕրերս կայացավ մի քանի ամիս բուռն քննարկվող` կինոռեժիսորներ Արեգ Ազատյանի եւ Շողիկ Թադեւոսյանի «Ռոմանտիկները» ֆիլմի պրեմիերան: Մինչ պրեմիերան հանրության ականջը այդքան մազոլող համարձակ ֆիլմն, առաջին հայացքից էժանագին, այն էլ չստացված պոռնոֆիլմի էր նմանվում:

Իսկ համարձակություն ասվածը, ըստ էության, բովանդակային չէր, այլ արի ու տես, որ մի երկու «ք» տառով բառերի շարանն ու հակաէսթետիկ փռչոտ ու մերկ տղաների հայտնվելը մեծ էկրանին` համարվում  է համարձակություն: Չէ, իրոք, դեգրադացիայի վառ օրինակ է, եթե մերօրյա երիտասարդության մտքի թռիչքն ու համարձակությունը այսօր սանհանգույցի ու անբարոյականության առանցքում է գտնվում, իսկ գլխի փոխարեն… դե պատկերացրիք` որտեղով է մտածում:

Ինչեւէ, այս ամենն էլի կարելի էր մի կերպ տանել, եթե դրան չխառնվերalt ցեղասպանության թեման: Ֆիլմում «ռոմանտիկ» տղաները, ովքեր ուռող, ծակվող, այլասեռված ու չկայացած հերոսներ են, իբրեւ գերմանացի հերոսներին փորձում են բացատրել, որ մեզ կոտորել են, Գերմանիան էլ իր «ներդրումն է» ունեցել այդ գործին, սակայն այդ ամենը մատուցված է այնպես, որ հաստատ ամեն մի գերմանացի դիտելիս կասի` տո շատ էլ լավ են արել, որ սրանց կոտորել են: Էլ չեմ ասում, թե թուրքն ու ազերին ինչպիսի մեծ սիրով կարող են այս ֆիլմը շահարկել մեր դեմ:
Ինչեւէ, հուսանք, որ Հայաստանում ֆիլմարտադրությունը չի վերածվի «քֆուրարտադրության» ու «պոռնոգրաֆիայի»: Իսկ ռեժիսորներն էլ տասը կչափեն ու մեկ կկտրեն, որպեսզի տեղին ու անտեղին ցեղասպանության թեման չշահարկեն: Ի վերջո, արդի աշխարհն ի՞նչ եզրակացություն պետք է անի, երբ Ատոմ Էգոյանն իր «Արարատ» ֆիլմում ցուցադրում է, թե ինչպես է հայ տղան սեքս անում, ուռում ու ձեռքի հետ էլ ցեղասպանված պապերի դարդով տապակվում, իսկ այսօր էլ «Ռոմանտիկները» ֆիլմի հեղինակներն են ասում, թե մենք լկտի ու տականք ենք…

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում