livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altԱյսօր պարի միջազգային օրն է: Հայաստանում միայն վերջին տարիներին են սկսել նշել այդ օրը, այն էլ` միայն ոլորտի ներկայացուցիչները: «Իրավունքի» հետ զրույցում Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիայի` «Հովիկ ստուդիոյի» հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին` նշեց, որ իրենք սովորաբար տոնում են այդ օրը, սակայն ոչ համերգի տեսքով: Չնայած, առաջիկայում մտադիր են գոնե մեկ անգամ ապրիլի 29-ը նշել համերգային ծրագրով:

- Շնորհավորելով պարի միջազգային տոնի առթիվ պարողներին եւ պարասերներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր վաղը պետք է դառնան պարային աշխարհի ներկայացուցիչ, առաջին հերթին ուզում եմ, որ մի քիչ սթափվենք եւ մեր երեխաներին սկսենք դաստիարակել պարային ռիթմի մեջ` պարային կյանքով:

Նրանց մեջ ներարկենք սերը դեպի պարը, որովհետեւ այն ազգը, որն ունի պարող հասարակություն, չի կարող չունենալ մշակութային բարձր արժեքներ: Օրինակ Իսպանիան, որտեղ Ֆլամենկոն այնքան լուրջ է ներարկված իրենց հասարակության մեջ, որ փոքրիկիը 1,alt 2 տարեկանից արդեն իսկ այդ ռիթմի մեջ է: Մեծ ցանկություն ունեմ, որ մի օր Հայաստանը դասվի այն երկրների շարքին, որը նորաձեւություն կթելադրի պարարվեստի աշխարհում:
- Հայաստանում այսօր կան շատ պարային խմբեր եւ յուրաքանչյուրն ունի իր մեթոդները: Իսկ Դուք շա՞տ բան ունեիք սովորեցնելու երեւանյան ձեր բաժանմունքի սաներին:
- Յուրաքանչյուր տարիքի սան, անձնավորություն, որը համարվում է մեր ակադեմիայի անդամ, պիտի առաջին հերթին գիտակցի պարի բարձրարժեք լինելու փաստը, որից հետո նոր ընկղմվի պարային կուլտուրայի մեջ: Մենք ունենք մեր ձեռագիրը` առաջին հերթին դասական պարն է, altդասական պարի հիմքի վրա ենք կառուցում հայկական պարը եւ մնացած ժանրերը: Դասական պարը մեզ մոտ համարվում է դոմինանտ: Չեմ ուզում ավանդական նախադասություն ասել, թե դասական պարը ընդհանրապես յուրաքանչյուր պարի հիմքն է համարվում, այլ ասեմ, որ նրա հիմքի վրա կառուցված ցանկացած էլեմենտ շատ ավելի գրավիչ է եւ մնայուն, պարի բարձրարժեքությունը ապահովելու համար: Կա մի հոծ բազմություն, որ ուղղակի կրթվում է մեզ մոտ` հայկական, դասական պարին մոտ կանգնելու համար: Սակայն, կա նաեւ մի տեսակ, որ իրոք ուզում է պրոֆեսիոնալ ճանապարհ ունենալ պարային աշխարհում, կարծում եմ` մեզ մոտ գտնում են այն: Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր մեր քանակով` մասնաճյուղերի եւ սաների, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում,  թե՛ Եվրոպայում, համարվում ենք ամենամեծը, արդեն ունենք 500-ից ավելի սան: Մեր գերնպատակն այն է, որ ընդհանրապես մեր ժողովրդի մեջ կարողանանք ներարկել պարը, որպեսզի մի գեղեցիկ օր համարենք, որ մենք պարող ազգ ենք: Եթե տասըalt տարի առաջ ասում էի, որ դա շատ սաղմնային վիճակում է գտնվում եւ գրեթե համաձայն էի այն մտքի հետ, որ մենք դեռ պարող ազգ չենք կարող համարվել, ապա` այսօր հանգիստ կարող եմ ասել, որ մենք դառնում ենք պարող ազգ:
- Հիմա պարային խմբերը հաճախ են համագործակցում աստղերի հետ, թեկուզ տեսահոլովակների տեսքով, իսկ «Հովիկ ստուդիոն՚» կարծես` դեռ ոչ:
- Առաջարկներ շատ ենք ստանում հայ երգարվեստի տարբեր ներկայացուցիչներից, սակայն այդ հարցում էլ ունենք սկզբունքային մոտեցում: Եթե այդ համագործակցությունն ինչ-որ համերգային նկարագիր պետք է ունենա, բնականաբար այն կարող է հետաքրքիր լինել: Եթե այդ համագործակցությունը տեսահոլովակի միտում ունի, կարող է հետաքրքիր լինել այն դեպքում, երբ պար հասկացությունը նույնպես դոմինանտ է այդ տեսահոլովակի մեջ: Իսկ altեթե դա ուղղակի դեկորատիվ սկզբունք ունի, որը բոլորիս հայտնի է, թե ինչպես է իրականանում, ապա` այդ պարագայում դա մեզ հետաքրքիր չէ, թեկուզ, տեսահոլովակի տեսքով: Որովհետեւ, ինձ համար կարեւոր է, որ բեմում կամ տեսահոլովակի նկարահանման հրապարակում պարողը լինի հեղինակավոր դերում: Ցանկացած պարագայում համարում եմ, որ պարն իրոք արվեստի տեսակներից կարող է համարվել, եթե ոչ ամենաբարձրարժեքը, ապա` բարձրարժեքներից մեկը: Միայն Հայաստանում եմ հասցրել նկատել, որ չգիտես ինչու երգին այդքան մեծ տեղ է հատկացվում, հատկապես, երգի այն ներկայացուցիչներին, որոնք 1-2 օրվա համար են դուրս գալիս ասպարեզ: Էկրաններին երեւում են եւ հետո անհետանում, բայց, ցավոք, երեւալով էկրաններին` իրենց հետ կարողանում են ներկայացնել այնպիսի բարձրորակ եւ պրոֆեսիոնալ պարողների, որոնք ստվերում են մնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ ստվերում մնացած պարողը չուներ այն դերն ու գնահատականը, իսկ այդ մեկօրյա «աստղիկը» երեւաց եւ անհետացավ: Միշտ ասել եմ` երգի ճանապարհը շատ ավելի հեշտ է կառուցվում, բայց շատ շուտ է մարում: Իսկ պարողի ճանապարհը կառուցվում է բավական երկար, մեծ դժվարություններով, սակայն մեկ անգամ լիարժեք կառուցելուց հետո այն մնայուն է դառնում, իսկ կոնկրետ անձը` դառնում լուրջ հեղինակություն:alt
- Իսկ մրցույթների ինչո՞ւ չեք մասնակցում:
- Շատ քիչ ենք մասնակցում: Մրցույթները սովորաբար շատ սիմվոլիկ բնույթ ունեն: Եթե դրանք խորհրդանշական իմաստ են արտահայտում, երբեմն կարելի է նաեւ մասնակցել: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում մրցույթներին կամ հայկական թեմայով Մոսկվայում եւ այլ քաղաքներում, սովորաբար չենք մասնակցում: Հայաստանյան մրցույթ-փառատոներին նույնպես, որովհետեւ դրանք  սովորաբար այնքան ցածր մակարդակի են լինում իրենց կազմակերպչական կառուցվածքով, որ ուղղակի մեր մասնակցությունը դառնում է անիմսատ: Ինքներս էլ կազմակերպում ենք բավական լուրջ համերգներ եւ altկազմակերպչական առումով դրանք բավական տպավորիչ են եւ միշտ ունենում ենք լավ արձագանքներ: Այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ հաջող գործունեություն ենք ծավալել: Կարծում եմ, որ կգա մի օր եւ այն «քննադատները», այն պարային գործիչները, որոնք այդքան էլ մոտ չեն կանգնած պարին, բայց, միեւնույն է, առիթը բաց չեն թողնում քննադատելու, նրանք նույնպես կհաշտվեն այն մտքի հետ, որ եթե կա ճիշտ մշակված ռազմավարություն եւ հիմնավոր գաղափարախոսություն, ապա` չի կարող չլինել հաջող գործունեություն:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում:
- Հուլիսի վերջին ներկայացնելու ենք բավական լուրջ եւ մեծ համերգային ծրագիր, այս անգամ արդեն ոչ միայն երեւանյան բաժանմունքը կներառվի ծրագրում, այլ նաեւ մոսկովյան: Բավական մեծ քանակությամբ երեխաներ կժամանեն Երեւան եւ մենք լրջորեն կպատրաստվենք այդ համերգին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում