livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՄայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա հոբելյանական համերգ, որի ընթացքում կհնչի ՀՀ ժողովրդական արտիստ,  ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի վերջին շրջանում գրված «Կանտատ Սիրո» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):

Համերգի մենակատարն է երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը (ալտ): Երեկոյի ընթացքում կհնչեն նաեւ  Ռ. Ամիրխանյանի տարածում գտած երգերը:

«Կանտատ Սիրո» ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի հուլիսի 17-ին` Շտուտտգարդի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ Ս. Ամիր-Կարայանի կատարմամբ (դիրիժոր` Թոմաս Քամմել): Երեւանում այն առաջին անգամ կատարվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Օրատորիալ ժանրում գրված այս ծավալուն ստեղծագործությունը կազմված է 10 արիաներից: Բանաստեղծական շարադրանքը կոմպոզիտորինն է, բացառությամբ «Ես այն օրվանից գոյություն առա» եւ «Դու ինձ ստիպեցիր, որ ես լսեմ» տեքստերի, որոնք փոխառնված են Ալ. Կիրակոսյանի «Արմատ եւ Էություն» ժողովածուից: Կանտատի հիմքում ընկած է նվիրական սիրո գաղափարը` որպես հավերժի խորհրդանիշ:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում