livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altՕրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Իտալացի արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսն ընթանում է ՀՀ նախագահի բարձր հովանու, ինչպես նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո:

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում` իտալացի արվեստագետը ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: Ինչ խոսք, այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու իտալական արդի արվեստին:

«Զարուհու» հետ զրույցում անվանի արվեստագետը դժվարացավ իր համար առանձնացնել ցուցադրված 100 գործերից մեկը. «Դժվար է առանձնացնել ինչ-որ կոնկրետ նկար: Բոլորն էլ իրենցalt առանձնահատկությունն ունեն»:

Սա Բ. Բրունեի երկրորդ այցն է Հայաստան, առաջին անգամ Հայաստան է եկել 2 ամիս առաջ` մեկ օրով եւ չի հասցրել շրջել Հայաստանով, բայց, շեշտեց. «Այս անգամ մի քանի օր ունեմ եւ կհասցնեմ շրջել Հայաստանով»:

Արվեստագետը նաեւ նշեց, որ ինքն անձամբ շատ բան է սովորել իտալացի հին վարպետներից ու հավելեց. «Այնպիսի գործեր պիտի ստեղծես, որ անհատը նայի քո գործին ու իր համար ընկալելի լինի այն: Այ, ես նախընտրում եմ նման աշխատանքներ ներկայացնել»:

altԲրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆՆ «Զարուհու» հետ զրույցում պատմեց, որ այս ցուցահանդեսն ունի իր նախապատմությունը:

- Երկու տարի առաջ Պեզարո քաղաքում կազմակերպեցինք հայ ժամանակակից արվեստագետների`Թենի Վարդանյանի, Արարատ Սարգսյանի, Արա Ալեքյանի, Սարգիս Համալբաշյանի եւ Սամվել Սաղաթելյանի աշխատանքների ցուցահանդես` «Որտեղ փնտրել դրախտը» խորագրով: Այնտեղ շատ լավ ընդունվեց հայկական արվեստի ցուցահանդեսը, պատկերացնում եք, թե որքան խստապահանջ արվեստասեր է իտալացին եւ ասեմ, որ մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեր հայկական ժամանակակից արվեստը: Հետաքրքիր մոտեցում էր` 2 քրիստոնեական հնագույն երկրներ, իրենց հնագույն մշակութային ավանդույթներով հանդերձ, եւ այսօր զրուցում են ժամանակակից արվեստի լեզվով: Այս ցուցահանդեսն էլ շարունակությունն էր այդ նախաձեռնության, քանի որ դրանից հետո մենք հյուրընկալեցինք Բրունե Բրունին, որն ի դեպ, ծնունդով հենց Պեզարո քաղաքից է: Արվեստագետների փոխանակությունը ստեղծում է ամենալավ հիմքը` մշակույթների երկխոսության համար:

- Իսկ հե՞շտ եղավ նրան հրավիրելը, քանի որ, սովորաբար, նման արվեստագետների դեպքում բարդություններ են առաջանում:

alt- Բարեբախտաբար հեշտ եղավ, քանի որ մարդկային գործոնը շատ կարեւոր է այս տեսակ գործերում:

- Բրունո Բրունեն ասաց, որ այս անգամ շատ ժամանակ ունի Հայաստանով շրջելու եւ հայ արվետսագետների գործերին ծանոթանալու համար:

- Այո, մի քանի արվեստանոցներ պիտի այցելենք: Շատ է ուզում ծանոթանալ հայ ժամանակակից քանդակագործների, նկարիչների հետ: Նախորդ անգամ ժամանակը շատ քիչ էր, ընդամենը մեկ օր եւ երկու մշակութային կետրոն կարողացանք այցելել ու ավելի գործնական էր այդ հանդիպումը: Իսկ հիմա, դեռ մի քանի օր ունենք ու անպայման կշրջենք:alt

Հ.Գ. Ի դեպ, ցուցահանդեսը հայ արվեստասեր հասարակության համար կգործի մինչեւ հունիսի 2-ը: Այդ օրը` Իտալիայի ազգային տոնին, կփակվի ցուցահանդեսը եւ տեղի կունենա Բրունո Բրունիի հայաստանյան օրերի մասին ֆիլմի ցուցադրությունը:

Նյութը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Լուսանկարները` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ


altalt

altalt

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում