livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

alt«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 13-ին և կավարտվի հուլիսի 20-ին: 11-րդ «Ոսկե ծիրանն» այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Մեծանուն ռեժիսորի հոբելյանին նվիրված` «Մոսկվա» կինոթատրոնում` փառատոնի օրերին, կբացվի լուսանկարչական ցուցահանդես, տեղի կունենա նաև Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն և տարբեր տարիներին ստեղծված նրան նվիրված ֆիլմեր:

Նախորդ տարիների նման այս տարի ևս մեկ շաբաթով Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային կինոարվեստի, մասնավորապես` հեղինակային կինոյի նշանավոր ներկայացուցիչներին: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մի քանի տասնյակով ավելացել են ֆիլմերի քանակը, 101 տարբեր երկրներից` 1500 ֆիլմի հայտ:

11-րդ կինոփառատոնին ամենաշատ ֆիլմերը ներկայացվել են Գերմանիայից` 140, Ռուսաստանից` 120, այնուհետև Իտալիա, Ֆրանսիա, Պարսկաստան, իսկ Հայաստանից առայժմ գրանցվել է 59 ֆիլմ: Փառատոնը հավատարիմ մնալով իր ձևաչափին պահպանել է «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկակակն համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած մրցույթները: Իսկ ինչ վերբերվում է արտամրցութային ծրագրերին` ապա դրանք բազմազան են` «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»: Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով, և նախատեսված են վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի սիրահարների համար: Փառատոնի շրջանակներում կանցկացվի ավանդական դարձած «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան- Թուրքիա կինոպլատֆորմ» ծրագիրը:

ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ կարևորում է փառատոնի անցկացումը, նրա կարծիքով այն Հայաստանում լուծում է բազմաբովանդակ խնդիրներ: «Փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոն հյուրընկալվում է հայ հասարակությանը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ փառատոնի շրջանակներում տեղի է ունենում ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ` զուգահեռաբար ներկայացնելով աշխարհի անվանի կինոփառատոներին հաղթող ճանաչված ֆիլմերը, որոնց պրեմիերանները տեղի են ունենում հատակեպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ»,-նշեց Հասմիկ Պողոսյանը և ընդգծեց երկու կարևոր հանգամանք ևս` փառատոնը մշտապես մեծարում է համաշխարհային կինոյի մեծերին և հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդներին: ««Ոսկե ծիրան» կինոփառատոնը միայն փառատոն չէ, սա մեր կյանքն է մեր առօրյան, քաղաքը, որը կերպարանափախվում է այդ օրերին»,-շեշտեց Հ. Պողոսյանը և հույս հայտնեց, որ ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս փառատոնը կմասսայականացվի:

«Տարեցտարի և՛ ֆիլմերի հայտերն են ավելանում և՛ երկրների թիվը, բացի այս ավելանում են նաև զբոսաշրջիկների թիվը: Մենք նպատակ ունենք հայ կինոն տանել դեպի համաշխարհային կինոյի շարքերը, որպեսզի հայկական ֆիլմերը ցուցադրվեն ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում և դրանով կարողանանք հետաքրքրել աշխարհին»,-բարի երթ մաղթելով կինոփառատոնին նշեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոոփառատոնի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Քանի որ կինոփառատոնը նվիրված է Փարաջանովին, ոստի փառատոնի մեկնարկը կազդարարվի կա'մ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, կա'մ ռեժիսորի այն ֆիլմերի ցուցադրությամբ, որոնք հանրությանը այդքան էլ ծանոթ չեն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում