livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

alt«Արվեստների պատկերասրահ» Մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը:

Սկսած 2005 թվականից, յուրաքանչյուր գարուն փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայացնում գլուխգործոցներ` հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս` փառատոնի կազմակերպիչները հայ հանդիսատեսին խոստանում են հետաքրքիր փառատոն:

«Արվեստների պատկերասրահ» Մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի հիմնադիր ՄԱՐԻԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ խոսքով` փառատոնն ունի բավականին հարուստ կենսագրություն, քանի որ 10 տարին փոքր ժամանակահատված չէ: Այդ տարիների ընթացքում կատարվել են ոչ միայն ահռելի աշխատանքներ, այլև` փառատոնն իր խոսքն է ասել ինչպես Հայաստանում, այնպես էլ` Հայաստանի սահամաններից դուրս. «Շատ եմ կարևորում այն փաստը, որ 2008 թվականին այս փառատոնն արժանացավ պետական ուշադրության և ընդգրկվեց ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի շարքում»:

Այս տարվա փառատոնն ըստ Մ. Շահինյանի կառանձնանա նախորդ 9 փառատոներից, ուստի այն ամեն տարի ունենում է գաղափարային ուղղվածություն: Այս տարի այդ ուղղվածությունը կունենա «Մշակութային խաչմերուկներ» խորագիրը, քանի որ կան հայ-հրեական, հայ-շվեցարական, հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկներ. «Համերգներից յուրաքանչյուրը կունենա իր անվանումը: Հայ-ավստրիական խաչմերուկներում ընդգրկված են Ավստրիայից ժամանած երաժշտական քառյակ, որոնց Հայաստանում կմիանա նաև հայ դաշնակահարուհին: Այսինքն` սա կլինի նաև համագործակցության խաչմերուկ: Ամեն խաչմերուկի ժամանակ անպայման պետք է լինեն համատեղ համերգներ` դրսից ժամանած և հայ երաժիշտների մասնակցությամբ»,-հավելեց Մ.Շահինյանը:

Ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ, թվում է թե 10 տարին այդքան էլ մեծ ժամնակահատված չէ, սակայն, այդ տարիների ընթացքում շատ բան է փոխվել` դասկան երաժշտությունը չէր հնչում այնպես ինչպես այժմ. «Եթե 10 տարի շարունակ փառատոնն անցկացվում է, ուրեմն այն կայացել է և կայացել է կազմակերպիչների հրաշալի կազմակերպելու շնորհիվ: Բացի այդ, շատ հայ և արտասահմանցի ճանաչված երաժիշտների անուններ առաջին անգամ հնչեցին ազգային պատկերասրահում: Այս 10 տարիների ընթացքում 20 հազար այցելու է ունեցել պատկերասրահը: Սա երկու արվեստների հետ համատեղ այնպիսի փառատոն է, որը մարդկանց բերում է այստեղ»,-փաստեց ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ:

Նշենք, որ «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 7-ին` Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, որտեղ կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախումբը ՀՊԿՆ(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Մենակատար Վարդուհի Խաչատրյան (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա):

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում