livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՕրերս Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ, առաջին անգամ տեղի ունեցավ Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո» համերգային ծրագիրը: Երեկոյի սկզբից հնչեցին հեղինակի արդեն տարածում գտած ու սիրված երգերը, անանձնականների հրաշալի եռյակը՝ Վահագն Դավթյան-«Անանձնություն», Միսաք Մեծարենց-«Տուր ինձ իմ ուրախությունն անձնական», Եղիշե Չարենց-«Տաղ անձնական», այնուհետև օրատորիալ ժանրում գրված 10 արիաները, որոնց բանաստեղծական շարադրանքը կոմպոզիտորինն է՝ կազմելով նրա հեղինակային աֆորզիմների հիմքը, բացառությամբ «Ես այն օրվանից գոյություն առա» և «Դու ինձ ստիպեցիր, որ ես լսեմ» տեքստերը, որոնք վերցված են Ալ. Կիրակոսյանի «Արմատ և էություն» ժողովածուից:

alt

Կանտատի հիմքում ընկած է նվիրական սիրո գաղափարը՝ որպես հավերժի խորհրդանիշ: «Ես նույնացրել եմ զույգ սերն իմ մեջ՝ որպես Աստծո և իր սիրեցյալի հանդեպ միասնական սիրո խորհրդանիշ, ուր Աստծուն վերաբերվում է իբրև անձ, իսկ իր սիրելի անձին՝ իբրև Աստված... Այո՛, համարձակվում եմ պնդել, որ սերեցյալիդ պետք է վերաբերվես ինչպես Աստծուն. սա է գաղափարը, պայմանը, ճանապարհը, որ կանտատի վերջում բերում է եզրակացության»:

Կանտատի սկիզբը աղոթք է՝ առ Աստված՝ օգնելու, պահպանելու մեր սերը, քանի որ նա է մեր իրական ճակատագրի արդարացումը, իսկ ընթացքը կառուցված է երգչախմբի և ալտի փոխնիփոխ հաջորդող մեներգների սկզբունքով, վեր հանելու համար այն գաղափարը, որ իրական սերը տրված է վերապրելու միայն ու միայն անհատին անցնելու համար սիրո տառապանքի ու փորձության, ինչպես և սահուն երջանկության ճանապարհը, իսկ ամբոխի համար պարզ` սերն ընդամենը միջոց է դեպի հաճույքն ու ժամանցը, դեպի սիրո խաղերը…

altՌ.Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը հեղինակի վերջին շրջանի ստեղծագործական սևեռումների արդյունքն է: Այն պատվիրվել է գերմանական «Օրատորիում խոռ» երաժշտական հեղինակային կենտրոնի կողմից, պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 17-ին, իսկ համերգային առաջին ծրագիրը ներկայացվեց գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, պրոֆեսոր ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆԻ դիրիժորությամբ, Հայաստանի կատարողական արվեստի նորահայտ և արդեն իսկ մեծ ծանաչում ձեռք բերած շնորհաշատ մեներգչուհի ՍԵԴԱ ԱՄԻՐ-ԿԱՐԱՅԱՆԻ մեներգչությամբ:

«Սիրելի՛ս, ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ եմ հասկանում, թե ինչու…»,- հավելեց կոմպոզիտորն ու առավել բազմապատկեց դահլիճում տարածված ծափողջույնները… Այդպես էլ չդադարող հիացական կոչերը կրկին հետ բերեցին բեմ պարոն Ամիրխանյանին, ով, «այլընտրանք» չունենալով, շարունակեց խոսել «Սիրո կանտատի» հանդիսատեսի հետ. «Կյանքում շատ բան կա ավելորդ, նույնիսկ մեր գրպաններում, եթե հենց հիմա էլ նայենք, ավելորդ շատ բան կգտնենք, երբեմն խոսքն էլ է ավելորդ լինում, սա այդ դեպքն է... Երախտապարտ եմ Ձեզ. հաստատվեց, որ ես չեմ կեղծել, ուղղակի սիրել եմ.. Ու կարողացա այդ սերը փոխանցել նաև Ձեզ, որը կապրի ձեր հոգիներում…»:


 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում