livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

alt

1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՊՈՎԸ հանրությանը ներկայացրեց առաջին ռադիոսարքավորումը` իրականացնելով առաջին ռադիոկապը: ԽՍՀՄ-ում առաջին անգամ 1925 թվականի մայիսի 7-ը նշվեց որպես ռադիոյի Միջազգային օր, իսկ 1945 թվականից` ԽՍՀՄ կառավարությունը որոշեց ամեն տարի մայիսի 7-ը նշել, որպես ռադիոյի Միջազգային օր: Հայաստանում 1926 թվականից սկսած յուրաքանչյուր տարի նշվում է որպես ռադիոյի օր:

Այն, որ նախկինում ռադիոն հասարակության կյանքում մեծ դեր ու նշանակություն է ունեցել` միանշանակ է, քանի որ արտաքին աշխարհում տեղի ունեցող անցուդարձին մարդիկ հետևել են հենց ռադիոյով: 21-րդ դարում իրադարձություններին հետևելու և տեղեկացված լինելու համար կան բազմաթիվ միջոցներ:

Ռադիոյի միջագային օրվա, հայկական ռադիոյի խնդիրների և այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Անկա շոու» և «Ջան առավոտ» ծրագրերի վարող, ռադիոհաղորդավարուհի ԱՆԿԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ հետ: Ռադիոհաղորդավարուհու համար ռադիոն առեղված է և դրանով էլ հետաքրքիր է, չնայած խոստովանում է, որ այդ առեղծվածը բացահայտելու ակնկալիքով է հայտնվել ռադիոյում:

- Անկա երկար տարիներ աշխատում եՔ ռադիոյում, ինչպե՞ս եք նշում ռադիոյի Միջազգային օրը:

alt- Ռադիոն մեծ դեր ունի իմ կյանքում:Ռադիոյի Միջազգային օրը տոնական ու հիշվող է, այն կարևոր է ինձ համար: Չնայած, երկար տարիներ է ինչ ռադիոյում եմ աշխատում, բայց ամեն տարի այդ օրվան սպասում եմ նորովի: Ինչպես ծննդյան տոնի ժամանակ ես ստանում բազմում շնորհավորանքներ, այնպես էլ` այդ օրը քեզ շնորհավորում են և մաղթում լավագույնը:Անկախ այն հանգամանքից, թե տարվա մեջ քանի օրն է նշվում որպես ռադիոյի օր, ես ամեն օր բարձր տրամադրությամբ եմ գնում աշխատանքի, այն միտումով, որ իմ ունկնդրի օրը, ամեն ժամը իսկապես դարձնեմ տոն: Եթե աշխատում ես սիրով, վայելում աշխատանքդ և փորձում մաքսիմալ դրական ներկայանալ` կատարել վստահված գործը, հավատացեք, որ այդ դեպքում, անկախ ամեն ինչից, յուրաքնաչյուր օր ռադիոյում տոն է դառնում: Տոնը պետք է լինի նաև մարդու ներսում, որ նա կարողանա և՛ օրը դարձնել տոնական, և՛ այդ դրական լիցքերը փոխանցել մարդկանց: Ես Անկախ Հայաստանի ծնունդ եմ և միայն իմ դասախոսներից եմ լսել, թե ռադիոյի Միջազգային օրը ինչպես են նշել նախկինում: Իսկ այսօր, այդ օրը հիմնականում նշում ենք տոնական եթերով, միմյանց շնորհավորելով և անակնկալներ մատուցելով: Տարիներ անց գուցե ավելի մեծ շուքով նշվի այդ օրը, բայց այսօր այն իրոք տոն է մեզ համար:

- Հայ հասրակությունն այսօր լսո՞ւմ է ռադիո, արդյո՞ք այն չի կորցրել իր դերն ու նշանակությունը:

- Երբ ի հայտ եկավ ռադիոն կարծիք կար, թե թատրոնն այլևս չի լինելու, սակայն գործեց և՛ թատրոնը, և՛ ռադիոն: Նույնը տեղի ունեցավ հեռուստացույցի հայտնաբերման ժամանակ: Սա ապացուցում է, որ ռադիոն իր ֆունկցիոնալ առումով կա ու դեռ շարունակելու է լինել: Աշխատելով ռադիոյում իմ անունից կարող եմ ասել, որ այսօր ինձ համար մեծ պատիվ է ունենալ ունկնդիրների մեծ բանակ, դա են վկայում այն հեռախոսազանգերը, որոնք կա՛մ հաղորդման ժամանակ, կա՛մ հաղորդումից հետո եմ ստանում: Ռադիոհաղորդավարի համար շատ կարևոր է, երբ սպասում են նրա հաղորդմանը, սա հաղթանակ է, որը հաղորդավարին տալիս է մեծ էներգիա: Իհարկե, ժամանակները փոխվում են, որոնք էլ իրենց հետ բերում են շատ փոփոխություններ, լինելով փոփոխությունների սիրահար մի բան կասեմ ` այդ փոփոխությունները չեն ազդի ռադիոյի նշանակության վրա և իմ կարծիքով ռադիոյի տեղն ու դերը միշտ կայուն է:

- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր ռադիոն կամ ռադիոհաղորդավարը: Ինչպիսի՞ հաղորդումների պակաս ունի հայկական ռադիոն:alt

- Միայն մեկ բան կասեմ` եթե կա խնդիր, ուրեմն` կա նաև լուծում: Խնդիրներ միշտ էլ լինում են, բայց, երբ կա թիմային աշխատանք, այդ խնդիները երբեք գլոբալ չեն դառնում: Պետք չէ անընդհատ աղաղակել, որ կան խնդիրներ և այլն, և այլն, պարզապես, պետք է մաքսիմալ լավ աշխատել և ամենակարևորը` յուրաքանչյուրը կատարի իր աշխատանքը: Ինչ վերբերվում է հաղորդումներին, ապա` մադկանց ճաշակները տարբեր են և հաղորդումներ ու հաղորդավարներ շատ կան, այս առումով նոր հեծանիվ հայտնաբերել էլ չենք կարող:Այստեղ գոյություն ունի մատուցման խնդիր, նոր գաղափարներ, նախագծեր իհարկե անհրաժեշտ են, փոփություններ պետք են, նույնիսկ` ամեն օրվա առավոտյան «բարև»-ը պետք է նոր ձևով մատուցվի: Յուրաքանչյուր հաղորդման դեպքում անձամբ ինձ համար շատ կարևոր է ունկնդրի կարծիքը, քանի որ այն ամենը ինչ անում ենք, միայն ուկնդրի համար է: Այնպես որ, միշտ էլ տարբեր թեմաներով նախագծերը կարևոր են:

«Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամ շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին` ավագ և երիտասրադ սերնդի ներկայացուցիչներին և իմ հարազատ ռադիոկայանին` Ռադիո ջանին: Ցանկանում եմ, բազմաթիվ հաջողություններ` ռադիոական եթերին համահունչ ակտիվություն, սեր խախաղություն և բազում նախագծերի իրականացում»,-այս բարեմաղթանքներով էլ Անկան եզրափակեց զրույցը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում