livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

arm2«Համազգային» թատրոնի դերասանուհի ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ անձնական կյանքում փոփոխություն է տեղի ունեցել: Նա գտել է իր երկրորդ կեսին ու անսահման երջանիկ է: Ավելին` օրեր առաջ կայացել է նրա նշանադրության արարողությունը: Ամերիկաբնակ գործարար Խաչիկ Թիթիզյանը սիրո օրիգինալ  խոստովանություն է արել եւ գրավել դերասանուհու սիրտը: Այդ մասին, եւ ոչ միայն, «Զարուհու» հետ զրույցում պատմել է Արմինեն:

- Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության համար:

- Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքի համար:  

- Հավանաբար շատ երջանիկ եք:

- Այո, ես այն կանանցից եմ, ով իրեն երջանիկ է համարում:   

- Զրույցներից մեկում ասել էիք, թե Ձեր երկրորդ կեսը լուսնի տակ սեր է խոստովանել, անսպասելի՞ էր:

- Այո, ինձ համար շատ անսպասելի էր, երբեք չէի մտածել, որ այդպես ինձ սեր կխոստովանեն: Նման սիրո խոստովանություններ միշտ ֆիլմերում ենք տեսնում: Պարզվում է, որ իրական կյանքում էլ կարելի է այդպիսի գեղեցիկ խոստովանություններ անել:  

- Է՞լ ինչով է գրավել նա Ձեր սիրտը:

- Հրաշք մարդ` բարի, ազնիվ… Ես ինձ սիրված եւ պաշտպանված եմ զգում նրա կողքին:

armine- Ի դեպ, ո՞ր ներկայացմանն էիք նրան հրավիրել առաջին անգամ:  

- Այդ օրը «Համազգայինի» բեմին «Բլեզն» էր, երբ հրավիրեցի Խաչիկին թատրոն, նա չմերժեց: Ներկայացումից հետո ծիծաղելով ասաց, որ սկզբում ինձ չէր ճանաչել, բայց հետո ճանաչել է:

- Ձեր հարսանեկան արարողությունը, որքան գիտեմ, հոկտեմբեր ամսին է նախատեսված: Այն կլինի ճոխ հայկակա՞ն, թե ինչպես ասում են` համեստի մեջ:

- Հարսանեկան արարողությունը կկայանա հաջորդ տարվա ամռանը, երբ Խաչիկի զավակները, հարազատները լինեն Հայաստանում: Կարծում եմ՞ կլինի նորմալ հարսանիք: Ճոխ չի լինի, չեմ սիրում, համեստի մեջ:

- Երբեւէ ունեցե՞լ եք տղամարդու իդեալ:

- Ոչ, չեմ ունեցել: Իդեալական տղամարդն ինձ համար այն տղամարդն է, ով սիրում եւ հարգում է իր կնոջն ու ընտանիքը:

- Բնավորության ո՞ր գիծը տանել չեք կարող տղամարդկանց մեջ:

- Ստախոսությունը, դավաճանությունը: Չեմ սիրում, երբ տղամարդը կոպիտ է:

- Ձեր ամուսնությունը հնարավո՞ր է ազդի Ձեր դերասանական կարիերայի վրա:  

- Ոչ, չի ազդի: Ես շարունակելու եմ դերասանական կարիերան: Շարունակելու եմ աշխատել թատրոնում ու նկարահանվել ֆիլմերում:

- Արմինե, որքան գիտեմ, Դուք ավարտել եք Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը: Երբեւէ Ձեր մասնագիտությամբ աշխատե՞լ եք:  

- Այո, 1993-ին ավարտել եմ ուսումնարանը, բայց, քանի որ մանկությանս երազանքն էր դերասանուհի դառնալը, որոշեցի փորձել ուժերս եւ ընդունվել թատերական ինստիտուտ: Փորձեցի եւ ընդունվեցի: Այնպես որ, երկու մասնագիտություններս էլ համատեղում եմ. եւ երգում եմ, եւ խաղում: Թատերական ինստիտուտի երրորդ կուրսում էի, երբ ինձ հրավիրեցին «Համազգային» թատրոն: Ի դեպ, առաջին դերս էլ ստացա «Ստի-սուտը» մանկական ներկայացման մեջ:

- Հեռուստատեսության հետ էլ Ձեր շփումները բավական սերտ են :

- Արդեն վեց տարի է, ինչ համագործակցում եմ Հանրային հեռուստաընկերության հետ:

armine1- Բավական շատ են Ձեր դերերը: Հերոսուհիներից ո՞ւմ եք ամենաշատը սիրում եւ ինչո՞ւ:

- Բոլոր հերոսուհիներիս էլ շատ եմ սիրում: Նրանցից յուրաքանչուրն ունի իր ճակատագիրն ու ասելիքը: Ինձ համար շատ հոգեհարազատ է Ալլայի (խոսքը «Աննա» հեռուստասերիալի հերոսուհու մասին է.- հեղինակ) կերպարը:  Մի կին էր, ում համար ամբողջ կյանքը  եղել է պայքար ու տառապանք: Ցավոք, այդպիսի կանայք մեր իրականության մեջ էլ կան:

- Ռեժիսորների հետ հե՞շտ եք լեզու գտնում:

- Ես աշխատել եմ տարբեր ռեժիսորների հետ եւ փառք Աստծո, ոչ մեկի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել: Կարողացել եմ ըմբռնել միտքն ու հաճույքով աշխատել:    

- Թատրոնում դերասան-ընկերուհի ունե՞ք:

- «Համազգային» թատրոնի դերասանները մի ընտանիքի պես են: Մեկս մյուսի նկատմամբ սիրով ենք լցված, գուցե զարմանալի թվա, բայց այդպես է:

- Պատահե՞լ է, որ դերից հրաժարվեք, եթե այո, ապա ինչո՞ւ:

- Ոչ, չեմ հրաժարվել: Խաղացել եմ էպիզոդիկ դերերից մինչեւ գլխավոր դերեր: Յուրաքանչուր դեր պետք է կարողանաս դարձնել քոնը, եւ դա գնահատում է միայն հանդիսատեսը:  

- Ամենազավեշտալի բամբասանքը Ձեր հասցեին ո՞րն է եղել:

- Դեռ չի եղել:

- Ինքներդ բամբասել սիրո՞ւմ եք:

- Ոչ, չեմ սիրում եւ չեմ ընդունում: Աշխատում եմ հեռու պահել ինձ բամբասանքից:

- Խոհանոցային գործերում կա՞դերասանուհի Արմինե Պողոսյանը:

- Այո, շատ եմ սիրում խոհանոցը: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրով պատրաստում եմ համեղ ճաշատեսակներ: Ճամփորդելիս էլ անգամ, երբ ինչ-որ համեղ ճաշատեսակ եմ համտեսած լինում, անպայման հետաքրքրվում ու վերցնում եմ բաղադրատոմսը:

- Առաջիկայում ինչո՞վ հետաքրքիր կլինեք հանրությանը:

- Կան հետաքրքիր հրավերներ: Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին հեռուստադիտողը ինձ կրկին էկրանին կտեսնի: Չեմ ցանկանում բացել փակագծերը:    

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում