livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

foto5Երիտասարդ, բայց խոստումնալի լուսանկարիչ ԳԵՎՈՐԳ ՓԻԼՈՅԱՆԸ իր լուսանկարներն է ներկայացնում «Զարուհի» ամսագրի «Ֆոտոխցիկի առաջ» խորագրում: Թեպետ նա իր կյանքի կարգախոսն է համարում «Հետ չնայել  երբեք» արտահայտությունը, բայց, երբ բնության գրկում է լինում, շատ հաճախ է հետ նայում եւ ֆիքսում ֆոտոխցիկի միջոցով գեղեցիկ, երբեմն էլ խորհրդավոր պահեր, որոնք ոչ միայն աչք են շոյում, այլեւ հայրենի բնությանը ճանաչելու լավ միջոց հանդիսանում:

- Ի՞նչ տարբերություն եք տեսնում լուսանկարչության եւ գեղանկարչության միջեւ, կարելի՞ է զուգահեռներ անցկացնել այդ երկուսի միջեւ:

- Իմ կարծիքով գեղանկարչությունն ավելի էմոցիոնալ արվեստ է: Գեղանկարչությամբ կարելի է արտահայտել` հոգեվիճակ, ապրումներ, իսկ լուսանկարչությունը ավելի էսթետիկ հաճույք է պարգեւում, քո աչքով նկատած գեղեցկությունն ես փորձում ցույց տալ:

- Ինչո՞ւ չեք սիրում աշխատել մարդկանց հետ եւ նախընտրում եք լուսանկարել հիմնականում բնություն:

- Բնությունն ինքը մեզ արդեն պատրաստի նկար է տալիս, մնում է ճիշտ տեղում կանգնել: Նախընտրում եմ լուսանկարել հիմնականում բնությունը եւ երեխաներին: Բնությունը մարդկանց պես կամակոր չէ, վերջապես բնությունն ինքնին հրաշք է, իսկ հրաշք նկարելն արդեն հաճույք է:

foto2- Լուսանկարներում գույները կարեւո՞ր են, թե այնուամենայնիվ Ձեզ համար լուսանկարի բովանդակությունն է կարեւոր:

- Երկուսն էլ կարեւոր են, կարծում եմ, գույնի ճիշտ համադրությամբ կարող ես ստանալ բովանդակալից նկար:

- Իսկ ֆոտոշոփի առկայությունը ժամանակակից լուսանկարների համար պարտադի՞ր է, եւ արդյո՞ք ինքներդ օգտվում եք ու այդ տարբերակով մշակում լուսանկարները:

- Ֆոտոշոփը վաղուց մի մասնիկն է կազմում լուսանկարչություն արվեստի: Կարծում եմ ժամանակակից լուսանկարչությունում առանց ֆոտոշոփի մշակման լուսանկարը չի հանձնվում հասարակության դատին, եւ իմ նկարները նույնպես ենթարկվում են մշակման:

- Ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը նկատելն ու այն ֆոտոխցիկի միջոցով ֆիքսելը մեր օրերում մի փոքր չի՞ դարձել հասանելի, երբ բոլորը նույնիսկ սովորական բջջայինով կարող են լուսանկարել:

- Գեղեցկություն նկատելն արդեն մեծ բան է, իսկ այդ գեղեցկություն նկատելը ու ճիշտ լուսանկարելը արդեն ուրիշ բան է: Ամեն մարդ չէ, որ կարող է դա անել, թեկուզ եթե ունենա ամենավերջին պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը: Եթե սկսենք այդպես մտածել, որ ամեն մեկը կարող է բջջայինով ստանալ որակյալ, ճիշտ fotoլուսանկար, ապա` կնշանակի մենք լուրջ չենք վերաբերվում լուսանկարչությանը եւ չենք հարգում այս արվեստի մեծերին, ովքեր արժեքներ են թողել լուսանկարչության պատմության մեջ:

foto1foto4

Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում