altՄայիսի 10-ին ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահում տեղի altունեցավ բարեգործական համերգ եւ դրամահավաք, որոնց հասույթը տրամադրվեց արցախյան ազատամարտի մասնակից, դերասան` Կարեն Մկրտչյանի բուժման համար: Երեկոն կայացավ ՀՀ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո: Համերգին մասնակցեցին արվեստի հայտնի ներկայացուցիչներ, պարային խմբեր, տարբեր կազմակերպություններ և անհատներ: Բոլոր աջակիցներն ու մասնակիցները պարգևատրվեցին այդ օրը խորհրդանշող պատվոգրերով:

Երեկոյին ներկա էին նաև Կարենի որդիները, նրանցից մեկը altհայրիկի փոխարեն մեծ altհպարտությամբ բեմ բարձրացավ և «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից ստացավ Կարենի երկար սպասված ու երազած «ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» շքանշանը:

Ծափահարությունները չէին դադարում, ամեն կողմից հնչում էին աղոթքներ ու լավ խոսքեր ուղղված Կարենին, բոլորը ցանկանում էին իրենց խոսքը Կարենի altորդիների միջոցով հասցնել դերասանին:

Համերգն ավարտվեց գեղեցիկ բեմադրությամբ, իսկ կազմակերպիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներինմաղթեցիրն, որ մեր ազգն այդ օրվա նման միասնական լինի միշտ եւ հավելեցին. «Աստված ձեզ պահապան, իսկ Կարենին էլ` ԼԻԱՐԺԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ...»:





ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ