livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

 


altԵրգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երկարատեւ դադարից հետո մայիսի 16-ին հանրությանը կներկայանա միանգամից երկու նորությունով: Նախ կկայանա երրորդ` «Լուռ անջատում» ձայնասկավառակի, ապա` App հավելվածի պաշտոնական շնորհանդեսը: «Զարուհու» հետ զրույցում Կարենը բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում պաշտոնական հավելվածը, ապա պատմեց թողարկվելիք ձայնասկավառակի մասին.

- Հավելված կամ App ասվածը ծրագիր է սմարթֆոնների համար: Այն հիմնականում հայտնի դարձավ շնորհիվ ամերիկյան Apple կազմակերպության: Iphone բջջային հեռախոսներից օգտվողները կարող են տարատեսակ հավելվածներ ներբեռնել իրենց հեռախոսներ: Հարցը մի փոքր ինտերնետային տեխնոլոգիաների ոլորտին է վերաբերում: Իրականում Հայաստանում նորություն չէ, արդեն կան հայկական բազմաթիվ հավելվածներ, որոնք նորագույն տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում գրավել են բոլոր բնագավառները եւ հետեւաբար, ես նույնպես չէի կարող զերծ մնալ այս տեսակ զարգացումներից: Այսօր մեծ ուրախությամբ ներկայացնում եմ իմ պաշտոնական հավելվածը, որն իր տեսակով շատ հաջող եւ պրոֆեսիոնալ ծրագիր է` շնորհիվ ծրագրավորող Վահան Հարությունյանի: Արդեն իսկ հայկական վիրտուալ շուկայում եղած այս տեսակ App-երից Kavin Grig հավելվածը https://itunes.apple.com/app/id874846932 միանշանակ տարբերվում է թե՛ իր հարմարավետությամբ, թե՛ ձեւավորմամբ եւ թե՛ այլ հնարավորություններով:

alt - Գրեթե 3 տարի ձայնասկավառակի եւ համերգային ծրագրի տեսքով դադարել էիք գործունեություն ծավալել, ի՞նչն էր պատճառը:

- Դադարի համար կային տարբեր պատճառներ, նախ` իմ երկարատեւ բացակայությունը Հայաստանից, ապա նաեւ` այլ տարատեսակ եւ բազմաթիվ պատճառներ: Կարծում եմ` այս դադարն ինձ համար շատ օգտակար էր, ես չեմ շտապում եւ միշտ խոսում եմ` երբ ասելիք ունեմ:

- 3-րդ ձայնասկավառակը լույս կտեսնի ոչ թե կրիչների վրա, այլ` վիրտուալ տիրույթում, ինչո՞ւ:

- Այո, պաշտոնական հավելվածի հետ մեկտեղ նաեւ հանրության դատին կներկայացնեմ իմ 3-րդ` «Լուռ անջատում» ձայնասկավառակը: Իրականում այն կտպագրվի նաեւ կրիչների վրա, սակայն մոտակա ամիսների ընթացքում հավելվածից օգտվողներին բացառիկ հնարավորություն կընձեռվի անվճար վայելել նոր ալբոմի երգերը, որտեղ ընդգրկված են իմ հեղինակային երգերը` տարբեր կատարողների կողմից: Կան բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին այս պահին կնախընտրեմ լռել:

- Ի՞նչ է տեղի ունենալու, եւ ովքե՞ր են հանդես գալու մայիսի 16-ին:

- Այդ օրը կլինի հավելվածի պաշտոնական շնորհանդեսը, ինչին կհաջորդի հաճելի երեկույթ: Կարծում եմ` հրաշալի առիթ է հանդիպելու ինչպես ընկերների, կոլեգաների, այնպես էլ` բազմաթիվ երկրպագուների հետ, որոնց հետ հանդիպումն այդքան ձգձգվում էր:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում