livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՄայիսի 8-ին Կոմպոզիտորների Միությունում մեկնարկել էր հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը, որի արդյունքները ամփոփվեց կոմպոզիտորի ծննդյան օրը` մայիսի 12-ին: Մրցույթի նպատակն է` հարթակ տրամադրել պատանի կոմպոզիտորներին, որպեսզի ներկայացնեն և խթանդիասանան նրանց ստեղծագործական գործունեությանը:

Մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել 9-16 տարեկան 16 պատանի կոմպոզիտորներ, ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ` հայաստանյան մարզերից: Մրցույթի արդյունքում տարիքային երեք ենթախմբերում հաղթող ճանաչվեցին 6 պատանի կոմպոզիտորներ` Տիգրան Մարդանյանը, Լեո Բաղդասարյանը, Ալլա Համբարձումյանը, Նարեկ Անդրեասյանը, Ագնեսա Իսահակյանը: Իսկ գլխավոր մրցանակը շնորհվեց Ալեքսանդր Հարությունյանին` «Ծաղրածուների պարահանդես» ստեղծագործության համար: Մրցույթի մասնակիցներից երկուսը` Արսեն Բոյաջյանը և Արշակ Մուրադյանը ստացան խրախուսական նվերներ, իսկ մյուս մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր և Էդվարդ Միրզոյանի մասին պատմող գիրք:

Պատանի կոմպոզիտոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համար սա մեծ հնարավորություն էր, ցույց տալու իր ստեղծագործությունը. ««Ծաղրածուների պարահանդես»-ը գրել եմ 1,5-2 ամսում, Գյումիրում մրցույթի մասնակցելու համար, այստեղ այն հնչում էր երկրորդ անգամ: Առաջին անգամ եմ ելույթ ունենում Կոմպոզիտորների Միությունում և առաջին անգամ ինձ ընձեռվեց հնարավորություն, որպեսզի ինձ լսեն մեծանուն հայ կոմպոզիտորներ: Այս ճանապարհը, որով ես անցա կհիշեմ իմ ողջ կյանքում, քանի որ սա իմ առաջին մեծ հաղթանակն է: Հետաքրքիրն այն է, որ Էդվարդ Միրզոյանը և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը մտերիմ ընկերներ են եղել և այսօր Միրզոյանի անվան մրցույթում հաղթում եմ ես` Ալեքսանդր Հարությունյանս»:

Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ խոսքով` եզրափակիչ փուլը ցույց տվեց, որ ընտրությունը կատարվել է շատ ճիշտ և բոլոր երեխաները և նրանց ստեղծագործությունները ստացել են արժանի գնահատական. «Մենք պետք է տեր կանգնենք այն ամենին ինչ ունենք և այն ամենին ինչ կարող ենք ունենալ: Անենք ամեն ինչ, որպեսզի այս պատանիները ունենան պայծառ ապագա և հնարավորություն` ազատ արտահայտվելու համար»:

Կոմպոզիտոր, նախագծի հեղինակ ԷԴՄՈՆ ՄԱԿԱՐՅԱՆԸ փաստեց, որ մրցույթի արդյունքներից գոհ է, քանի որ կարողացան մեկ տեղ հավաքել 16 հրաշալի ու տաղանդավոր պատանի կոմպոզիտորների. «Այս պատանիները ապագայում կարող են մեծ ավանդ ունենալ հայ մշակութային կյանքի ձևավորման համար: Իսկ մենքՙ կփորձենք այնպես անել, որ նմանօրինակ մրցույթներ` դաշնամուրային ստեղծագործությամբ լինեն ամենամյա»:

Նշենք, որ մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը Կոմպոզիտորների Միությունում հավաքված բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Էդվարդ Միրզոյանի վառ հիշատակը, իսկ առավոտյան մրցույթի բոլոր մասնակիցները Կոմպոզիտորների Միության անդամների հետ միասին այցելել էին նրա շիրիմին և իրենց հարգանքի տուրքը մատուցել մեծանուն հայի հիշատակին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում