livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

alt1914 թվականին Թիֆլիսում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, առաջին անգամ նշվել է Վարդատոնը, որը նվիրված է Սայաթ-Նովային: 2005 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի, ավանդաբար մայիս ամսի նախավերջին կիրակին Սայաթ-Նովային նվիրված տոնը նշվում է նաև Հայաստանում:Այս տարի` Վարդատոնը կնշվի մեծ շուքով, քանի որ տոնի համար տարին հոբելյանական է` նշում է 100-ամյակը:

«Ես միշտ ասել եմ, երբ ասում ենք Սայաթ-Նովա` հասկանում ենք Հայրենիք: Տոնի համար այս տարի բացառիկ է, քանի որ 100-ամյակը հոբելյան է: Չարենց -Սայաթ -Նովա խաչմերուկներից բազմաթիվ անսամբլներ` բոլորը ազգային տարազներով, մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ, զինվորներ` յուրաքանչյուրը մեկական վարդով` երգելով ու պարելով հասնելու ենք մեծ աշուղի հուշարձանի մոտ` վարդերը դնելով այնտեղ:Այնուհետեւ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը հանդես կգա համերգով, որտեղ ընդգրկված են Սայաթ-Նովայի ստեղծագործությունները»,-անդրադառնալով Վարդատոնի հոբելյանական տոնակատարությանը` նշեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար , ՀՀ վաստակավոր արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ Սայաթ-Նովան հայ ազգի համար բացառիկ արժեքներից է:

Այս տարի տոնն ըստ Թովմաս Պողոսյանի, լինելու է մասշտաբային, քանի որ տոնի անցկացման համար կատարվել են բազմաթիվ աշխատանքեր` տոնի մասին տեղեկությունները ժողովրդական ավելի լայն շրջանակների հասցնելու համար:

Այս առումով Թ. Պողոսյանը հուսով է, որ այս անգամ տոնը կվերածվի ժողովրդական տոնախմբության: Վրաստանում հայ մեծ աշուղի նվիրված հիշատակության օրը սովարաբր նշվել է նրա շիրիմին այցելությամբ, որին հաջորդել են մտավորականների ելույթներ և աշուղական երգի անսամբլների համերգներ:Սական, վերջին երկու տարին, ինչպես Թովմաս Պողոսյանն է փաստում, Վրաստանի իշխանությունների հոգատարությամբ մեծ բեմահարթակ է կառուցվում հարակից մեյդանի հրապարակում, որտեղ դրված է Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հենց այստեղ էլ ելույթ են ունենում թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի աշուղական երգի խմբերը:

Թովմաս Պողոսյանի փախանցմամբ, հրատարակվում է նաեւ «Գանձարան հայ աշուղական երգերի» մատենաշարը, որի առաջին հատորը նվիրված է Սայաթ-Նովային` «Խաղեր» ժողվածույով, որտեղ ներառված են 31 խաղեր` իրենց մեղեդիներով: Նման աշխատանք առաջին անգամ կատարվել 50 տարի առաջ: Նշենք, որ Հայաստանում Վարդատոնը նշելուց հետո` մայիսի 25-ին, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը եւ մի շարք մտավորականներ կմեկնեն Թիֆլիս եւ կմասնակցեն Վարդատոնին: Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ «Սայաթ-Նովա» մշակութային միության աջակցությամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում