livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԵրեկ JOSE համալիրում կայացավ երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ երրորդ` «Լուռ անջատում» ձայնասկավառակի շնորհանդեսը, բայց ոչ թե արդեն ավանդական դարձած տարբերակով` կրիչների վրա, այլ` վիրտուալ տիրույթում:

Երկարատեւ դադարից հետո երգահանը որոշել էր լռությունը խախտել միանգամից երկու նորությունով: Նախ Կարեն Գրիգորյանը, կամ ինչպես հայտնի է Կեվին Գրիգը, ներկայացավ նոր` բացառիկ նախաձեռնությամբ: altԵրեկվանից արդեն App. Store-ում հասանելի է նրա` Kevin Grig հավելվածը: Այն պարունակում է երգահանի ստեղծագործությունները, երաժշտական ալբոմները, ֆոտոշարքերն ու կենսագրությունը: Ներբեռնելով` երկրպագուները, Կարեն Գրիգորյանի գործունեությամբ հետաքրքրվողներն ու պարզապես ունկընդիրները հնարավորություն կունենան վայելելու նրա ստեղծած բարձրակարգ երաժշտությունն ու ծանոթանալու նոր ստեղծագործություններին:

alt«Զարուհու» հետ զրույցում Կարենը նշեց. «Մեծ ուրախությամբ ներկայացնում եմ իմ պաշտոնական հավելվածը, որը ծրագրավորող Վահան Հարությունյանի փայլուն աշխատանքի արդյունքում ոչ միայն մրցունակ է միջազգային վիրտուալ շուկայում եղած նմանատիպ հավելավածների հետ, այլ նաև բացառիկ է իր ֆունկցիոնալ հնարավորություններով, ձևավորմամբ և այլ որակական հատկություններով»:

Ըստ երիտասարդ երգահանի, այն մի նոր փուլ է իր երաժշտական կարիերայում. «Ստեղծագործող մարդը` նորագույն տեխնալոգիաների զարգացման այս դարաշրջանում, միշտ պետք է ժամանակին համընթաց քայլի»,-նշեց Կ.Գրիգորյանն ու շտապես տեղեկացնել, որ հենց իր պաշտոնական հավելվածի շնորհիվ էլ իր երրորդ «Լուռ անջատում» ձայնասկավառակն այսուհետ հասանելի է բոլորին.- «Նաև հասանելի են դառնում իմ` «Լուռ անջատում» ձայանասկավառակի երգերն անվճար լսելու, բայց արգելափակված է ներբեռնելու հնարավորությունը: Այդպես պահպանված կլինեն հեղինակային իրավունքները»:

Ի դեպ, Կարեն Գրիգորյանի նոր` «Լուռ անջատում» ձայնասկավառակում տեղ գտած 8 երգերը հնչում են Սիրուշոյի, Մարիաննա Հովհաննիսյանի, Նարինե Դովլաթյանի, Թալարalt altԽդլարյանի, Անի Մալխասյանի եւ Վլադիմիր Բարխոյանի կատարմամբ: Ձայնասկավառակում զետեղված Հայաստանին նվիրված «Լույս» խմբային երգը ձայնագրվել է Եվա Սուջյանի, Վլադիմիր Բարխոյանի, Անահիտ Շահբազյանի, Սոնա Ռուբենյանի, Արթուր Ալեքի կատարմամբ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում