livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019
shun2

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացել է դեռեւս քարե դարում` շուրջ 12000 տարի առաջ: Պատմության մեջ հայտնի են շներ, որոնք փրկել են կյանքեր եւ արժանացել են երկրպագության: Այժմ շները հասարակության մի մասի ամենալավ բարեկամներն են` հավատարիմ եւ նվիրված:

 

Հայ հայտնի անձնավորություններից շատերը նույնքան նվիրված են իրենց շնիկներին, որքան շնիկները իրենց: Իսկ թե ո՞վ է զբաղվում նրանց խնամքով, եւ ի՞նչ տարօրին

ակ սովորույթյուններ ունեն հայտնիների ընտանի կենդանիները` պարզեցինք հենց նրանց տերերից:

Ծանրամարտիկ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ շնիկը փոքրիկ Չիխուախուա ցեղատեսակի է. «Իմ շնիկը տղա է, անունը Ռիչարդ, սակայն կարճ Ռիչի ենք ասում: Նրան 2012 թվականին բերեցինք Ուկրաինաից, դեռ այն ժամանակ 5 ամսական էր, այժմ գրեթե երկու տարեկան է: Խնամքով զբաղվում եմ ինքս, քանի որ շնիկս ոչ մեկին թույլ չի տալիս մոտենալ իրեն` բացառությամբ ամուսնուս: Ռիչին շատ է սիրում փափուկ խաղալիքներով խաղալ: Նաեւ նկատել եմ, որ նրա համար խաղի առարկա են դարձել նաեւ գուլպաները (ծիծաղում է- Գ.Հ.), որոնց խաղալուց հետո թաքցնում է»:

SHUN3

Երգչուհի ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ շնիկը աղջիկ է: Անուշիկն իր շնիկի մասին սիրով պատմեց հետեւյալը. «Մեր շնիկին ձեռք ենք բերել 6 տարի առաջ: Բալոնկա ցեղատեսակի է, անվանել ենք Շելբի, նրա խնամքով հիմնականում զբաղվում է մայրս, քանի որ ես շատ զբաղված եմ լինում: Նա է կերակրում եւ զբոսանքի տանում Շելբիին: Շունիկս շատ կամակոր աղջիկ է` իր ուզածին ամեն գնով հասնում է»:

shun1Երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱՅԻ շնիկը նույնպես աղջիկ է, Յորկշիրե տերրիր ցեղատեսակի. «Միմիս շատ է սիրում համեղ ուտելիքներ, ինչպես նաեւ իր հագուստները: Երբ զգում է, որ պետք է տնից դուրս գանք, անմիջապես գնում եւ կանգնում է հագուստների մոտ ու սպասում, որ հագցնեմ: Սիրում է խաղալ գնդակներով, նաեւ ուշադրության կենտրոնում լինել: Միմին չի սիրում շնիկներին, երբ շնիկ է տեսնում բարկանում է եւ սկսում հաչել, ինչպես նաեւ չի սիրում ծեր տատիկներին»:


ԳԱՅԱՆԵ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում