livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altԱյսօր համայն հայությունը նշում է Առաջին Հանրապետության հռչակման օրը, սակայն,  մայիսի 28-ն առանձնակի տոն է նաեւ երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար: Երգահանն իր լսարանի դատին հանձնեց Հայաստանին նվիրված իր նոր` «Լույս» երգը, հայ էստրադայի մի քանի ներկայացուցիչների` Անահիտ Շահբազյանի, Վլադիմիր Բարխոյանի, Սոնա Ռուբինյանի, Արթուր Ալեքի, Եվա Սուջյանի եւ Հրագ Սիմոնյանի կատարմամբ: Երգի խոսքերը եւ երաժշտությունը Կարեն Գրիգորյանինն է, գործիքավորումն արել է Լեւոն Փասոդյանն, ով նաեւ երգի երաժշտական պրոդյուսերն է: Երգում հնչում է թավշյա շվի` Լեւոն Թեւանյանի եւ կիթառ` Գարեգին Ամյանի կատարմամբ:

«Զարուհու» հետ զրույցում Կարենը նշեց, որ երգի գաղափարը եղել է Լեւոն Փասոդյանի կողմից. «Պարզապես Լեւոնն առաջարկեց համագործակցել, ես էլ `մեծ սիրով համաձայնեցի»,- շեշտեց Կարենն ու տեղեկացրեց, որ երգի տեսահոլովակը չի ուշանա,- «Տեսահոլովակ անպայման լինելու է, բայց դեռ քննարկման փուլում ենք, չենք ուզում այն նման լինի Հայաստանի մասին արդեն իսկ եղած տեսահոլովակներին»:

Իսկ, թե ինչո՞ւ Հայաստանի մասին երգը որոշվեց վերնագրվել «Լույս», Կարենն այսպես բացատրեց. «Երկար ենք մտածել վերնագրի մասին, բայց, ի վերջո, հենց «Լույս» վերնագրեցի: Կարծում եմ` այն լավագույն ձեւով է բնութագրում երգի ասելիքը: Եվ, պատահական չէ, որ հենց մայիսի 28-ին որոշեցինք ներկայացնել հանրությանը, քանի որ այն շատ խորհրդանշական է մեզ համար»:

Ի դեպ, Կարենը կարծում է, որ հնարավոր է` երգը կանխի արտագաղթը Հայաստանից. «Գուցե, շատերը լսեն երգն ու չլքեն Հայաստանը, իսկ ովքեր էլ արդեն լքել են` լսեն եւ վերադառնան Հայրենիք: Հուսամ` երգը լսարանի մոտ միայն ջերմ զգացողություններ կառաջացնի»:

https://soundcloud.com/kavingrig/luys


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում