livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՀեռվից քննադատելը կամ խորհուրդ տալը միշտ էլ հեշտ է եղել: Կանադահայ անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը հիմա էլ աշխարհին որոշել է ցույց տալ, թե հայերս ամենակոռումպացված երկրում ենք ապրում ու մայիսի 31-ին` «Հայկական վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կազմակերպած համաժողովին կներկայացնի իր նոր, Հայաստանում կոռուպցիայի մասին պատմող ֆիլմը` «Լուսավորիչը»:

Ինչպես ասում են` դուշմանը տնից կլինի, միթե այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Էգոյանը այլ բան չուներ նկարահանելու, քան կոռուպցիային անդրադառնալն էր: Իհարկե, չենք ասում, որ Հայաստանում կոռուպցիա չկա, բայց արդյո՞ք Էգոյանը պետք է դրանով զբաղվի:

Իր «Արարատ» ֆիլմով վերջինս աշխարհին համոզեց, թե մենք ուռող ու սեքսի մեռած ազգ ենք եւ ձեռքի հետ էլ հիշում ենք մեր ցեղասպանությունը, հիմա էլ որոշել է վստահեցնել, որ այդքանի հետ մեկտեղ կոռումպացված ենք, նույնքան զզվելի, որքան մեր ատելի հարեւանները:
Ի վերջո, սրանով ում ջրաղացին ենք ջուր լցնում: Սա էլ մի կողմ, ուշագրավ է հատկապես վերոնշյալ օրը նախատեսված համաժողովի թրելլերը, որտեղ մեր երկրի կարկառուն ակտիվիստները վերածվել են էգոյանական ֆիլմի դերասանների: Այս հարցում, իրոք, Ա. Էգոյանը կամ համաժողովի մասնակիցները չեն սխալվել. ո՞ւմ համար գաղտնիք չէ, որ որոշ ակտիվիստների ուզածն էլ հենց դա չէր` մեյմունություն անելով հայտնվել էկրաններին ու Արեւմուտքից սնվել` հերթական շրջագայությունն ապահովելու համար:
Ի դեպ, վերջերս էլ Կաննի փառատոնում Ատոմ Էգոյանի «Գերուհին» է ցուցադրվել, ինչը հանդիսատեսի դժգոհության բացականչություններին եւ եվրոպական ու ռուսական լրատվամիջոցների բավական խիստ գնահատականներին է արժանացել: Անգամ առաջադեմ Եվրոպան ու պահպանողական Ռուսաստանն են այս հարցում համամիտ` Ա. Էգոյանը հետընթաց է ապրում եւ այլեւս ասելիք չունի:
Ինչեւէ, մեր սփյուռքահայ բարեկամ Ատոմ Էգոյան, քո անունը փրկելու համար մի՛ խայտառակիր ազգիդ: Տան աղբը դուրս չեն հանում, իսկ կոռուպցիան մեր երկրի ախտն է, ինչը ինքներս պետք է մաքրագրենք:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում