livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՕրերս իր ծննդյան 24-ամյակը նշեց մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ, ով վերջին շրջանում աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Տարեդարձի, կյանքի անցած կարեւորագույն տարիների եւ ստացած յուրօրինակ բարեմաղթանքների ու ցանկալի նվերների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Դ. Ղարիբյանի հետ, ում 24-ամյակն անմահացավ «Աստղածնունդ» հաղորդման շնորհիվ:

- Դավի՛թ, քո կյանքի գրեթե երկուսուկես տասնյակ տարիները ի՞նչ տվեցին եւ ի՞նչ խլեցին քեզնից:

- Կարծում եմ` այդ երկու հասկացությունները հարաբերակից են: Այսինքն` նրանցից մեկը գոյություն ունի միայն մյուսի համար, եւ մեկը մյուսի անդրադարձն է: Ըստ էության, դրանք միևնույն բան են, միայն թե դիտարկված տարբեր կողմերից:

- Ծննդյան տարեդարձը մի տեսակ հաշվետվության է նման` ինքդ քո հանդեպ, հետադարձ հայացք նետելով` ինչի՞ համար ես զղջում այսօր:

- Ցանկացած մարդու ճանապարհին հանդիպում են տարբեր տեսակի մարդիկ, ոմանք օժտված են տալու շնորհով, ոմանք ել խլելու մոլուցքով. ահա թե ինչի համար եմ զղջում…

- Յուրաքանչյուրս մեր ծննդյան օրը ցանկանում ենք տեսնել բացառապես մեր կողմից սիրված մարդկանց, իսկ ովքե՞ր էին քեզ շրջապատում այս տարեդարձիդ:alt

- Բացի մտերիմներից այդ օրը ինձ շրջապատում էին նաև աշխատանքային ընկերներս, որոնք ինձ պարգևեցին վառ հիշողություններ:

- Ո՞ր տարեդարձդ է եղել ամենաանմոռացը:

- Ամեն տարի հատուկ նշվել է ծննդյանս տարեդարձը և կասեմ, որ ամեն տարի իմ համար անմոռաց և յուրահատուկ է եղել: Իսկ թե որն էր ամենաանմոռացը, դժվարանում եմ ասել:

- Գիտեմ, որ հիմա կպատասխանես, որ բոլոր նվերներն էլ հաճելի են ու ցանկալի: Բայց, եթե լինես անկեղծ, ապա ի՞նչ նվեր կցանկանայիր ստանալ կամ գուցե արդեն իսկ ստացե՞լ ես:

- Ամենամեծ նվերներն ինձ համար այն մաղթանքներն ու ջերմ ցանկություններն էին, որը ես ստացա ծննդյանս օրը` հատկապես ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի 2014թ. ուսանողների և սոցիալական ցանցերի իմ երկրպագուների կողմից: Յուրահատուկ նվեր էր ինձ համար Մարիա Նալբանդյանի անակնկալը: Նա ինձ շնորհավորեց իր նոր «Happy Birthday» երգով, որի պրեմիերան դեռևս չի կայացել: Չեմ կարող չնշել նաև երգիչ Մարկ Ալեքսի անսպասելի շոուն` նվիրված այդ օրվան: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կցանկանայի ստանալ, այդտեղ ցանկություններս անսահման են, սակայն ես այն արդեն ստացա ամբողջովին :

alt
-
Բազմաթիվ շնորհավորանքներ ես ստացել, դրանցից ո՞րը կառանձնացնես քեզ համար:

- Շնորհավորանքերից կառանձնացնեմ ամենազգացմունքայինը` իմ ԱՄՆ-ում բնակվող քույրիկների բարեմաղթանքը , ամենապարտավորեցնողը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանի  և ամենախորիմաստը` բժշկական գիտությունների թեկնածու, սեքսոպաթոլոգ  Վրեժ Շահրամանյանի,  ինչպես նաեւ հաղորդավար-երգիչ Արայիկ Համբարձումյանի մաղթանքները:

- Մոդելի մասնագիտությունը, կարծես թե, տարիքային սահմանափակում ունի, արդեն կյանքիդ երրորդ տասնամյակին ես մոտենում, դա քեզ չի՞ մտահոգում:

- Ինչ խոսք, որպես կանոն` մոդելինգն ունի տարիքային սահմանափակում` մինչև 33 տարեկան, սակայն դա դոգմա չէ: Պետք է կրկնվեմ, որ մոդելինգն ինձ համար եղել է հոբբի, կա որպես հոբբի և կմնա որպես հոբբի:

- Ի վերջո, ե՞րբ է պատրաստվում Դավիթ Ղարիբյանը ծննդյան տարեդարձը նշել կնոջ եւ երեխաների հետ:

- Ինչ իմանաս մինչեւ հաստատ չիմանաս (խորհրդավոր ժպտում է Դ.Ղ.-ն-հեղինակ): Ենթադրում եմ ամուսնանալուց հետո ամեն տարի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ. Գ.- Միանալով բազմաթիվ բարեմաղթանքներին, մենք էլ շնորհավորենք Դ. Ղարիբյանին եւ ցանկանանք նորանոր ձեռքբերումներ կարիերայում, անձնական երջանկություն կյանքում ու բազում հաղթանակներ տասնամյակների յուրաքանչյուր խաչմերուկում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում