livemarks sitemap
Երեքշաբթի, Փետրվարի 25, 2020
×

Տեղեկացում

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

×

Սխալ

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

Cannot get "Yerevan, Armenia" woeid in module "mod_sp_weather".

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

Cannot retrive forecast data in module "mod_sp_weather".

altՄայիսի 30-ին Համազգային թատրոնի բեմ բարձրացավ Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի ռեժիսուրայով, ով նաև բեմազգեստների հեղինակն ու բեմանկարիչն է:

Թատրոնի տնօրեն, դերասան ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ներկայացման Համլետը, «Զարուհու» հետ զրույցում տեղեկացրեց, որ ներկայացման համար հատուկ նկարահանումներ են կատարվել Շեքսպիրի հայրենի քաղաքում՝ Ստրադֆորդում, Մեծ Բրիտանիա: «1880 թվականից ի վեր Համլետի բազմաշերտ կերպարն իր փայլուն մեկնաբանություններն է գտել հայ թատրոնի պատմության էջերում, տաղանդավոր դերասանների կատարմամբ. հավերժ խոնարհում նրանց բոլորի հիշատակին: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է 21-րդ դարում շարունակել դրամատուրգիայի պատմության ամենաբարդ և ամենահարուստ կերպարի՝ Համլետի բացահայտման ճանապարհը»:

Բեմականացման ռեժիսոր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆՆ էլ իր խոսքում ասաց, որ արվեստագետի համար Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը բեմադրելը մեծ քննություն է. «Շեքսպիրյան տիրույթում ստեղծագործելը՝ գերագույն երջանկություն է: Ժամանակն ու քաղաքակիրթ աշխարհը թելադրում են 400-ամյա ողբերգության նոր մեկնաբանություններ:

Բացառելով մերօրյա մոդեռնիստական բեմադրական մեթոդները՝ փորձել եմ հավատարիմ մնալ ստեղծագործության բեմականացման դասական ոգուն ու սկզբունքներին: Բեմադրության շեշտադրումը բոլոր ժամանակների մեծագույն մտավորականի՝ Համլետի առեղծվածային կերպարի բացահայտումն է՝ հավերժ արդիական, փիլիսոփայական իր հարցադրումներով. Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, / Տանե՞լ գոռ բախտի պարսաքարերը և սլաքները, / Թե՞ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ...»:

Նշենք, որ Համազգայինի հիմնադիր Սոս Սարգսյանի մահվանից հետո «Համլետ»-ը թատրոնի առաջին պրեմիերան է և նվիրվում է Վարպետի հիշատակին: Նախագիծը միաժամանակ ազդարարում է Համազգային թատրոնի շենքի կառուցման համար նախատեսվող դրամահավաքի սկիզբը:

Նախագիծն իրականացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում