livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019


altՃանաչված մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ արդեն բավական ժամանակ է գտնվում է արտասահմանում: «Զարուհու» հետ իր վերջին հարցազրույցի ժամանակ Է. Մարկը նշեց, որ ժամանակավորապես հեռանում է նորաձեւության աշխարհից. «Կյանքը երբեմն ինձ անընդհատ լարվածության ու բազմաժանր դեպքերի հոսքի մեջ է պահում եւ մի պահ եկավ, երբ զենքերս վայր էի դրել ու հուսալքվել: Ես որոշ ժամանակ ֆոտոշարքերի տեսքով ասելիք չեմ ունենալու: Աստված տա, ըստ արժանվույն, ուրիշները իմ փոխարեն այդ բացը լրացնեն»:

Սակայն երկարատեւ դադարից հետո, այնուամենայնիվ պոդիումը չլքեց Էմիլ Մարկը եւ օրերս Մարսել քաղաքում մեր հայրենակցուհի, հայտնի դիզայներՆաիրա Սարգսյանի նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ կրկին պոդիում բարձրացավ: Ի դեպ, ցուցադրությանը ներկա էր նաեւ մեր մյուս ոչ պակաս հաջողակ հայրենակիցը` դիզայներ, Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող «Farell» ապրանքանիշի նախագահ Գոռ Հարոյանը: «Իրավունքը»  կապ հաստատելով Էմիլ Մարկի հետ` որոշ մանրամասներ պարզեց ինչպես նոր ցուցադրության, այնպես էլ մոդելի ապագա ծրագրերի մասին.

- Նոր եմ սկսել համագործակցել Նաիրայի հետ ու ուրախ եմ եւ հպարտ մեր հաջողակ հայրենակիցներով: Համոզված եմ, որ հետագայում էլ կհամագործակցենք: Երկարատեւ դադարից հետո պոդիում բարձրանալը  շատ տպավորիչ էր ու նույնիսկ կարելի է ասել սպասված իմ կողմից, քանի որ հասցրել էի կարոտել նորաձեւության աշխարհը:

- Իսկ պատրաստվո՞ւմ ես հայրենիք վերադառնալ:

- Դեռեւս չեմ կարող ասել, երբ կվերադառնամ Հայաստան: Հիմա քննական շրջան է ինձ մոտ սկսվում: Պետք է Ֆրանսիայում երկու շաբաթից պաշտպանեմ մագիստրոսիս դիպլոմը եւ գրական թարգմանչի ու միջմշակութային հարաբերությունների մասնագետի որակավորում ձեռք բերեմ:

- Մոդել Էմիլ Մարկի վերադարձին կհաջորդի՞ նաեւ գրող Է. Մարկի վերադարձը:

-  Թարգմանել եմ մի քանի պատմվածքներ եւ մտադիր եմ հրապարակել Պրոսփեր Մերիմեյի «Իլլի Վեներա» պատմվածքը: Իհարկե, շարունակում եմ ստեղծագործել  եւ նաեւ մոտ ապագայում կատարածս թարգմանությունը կհրապարակվի եւ հասանելի կլինի մեր ընթերցասեր հասարակության համար:

alt

ԷՄԻԼ ՄԱՐԿԸ ԴԻԶԱՅՆԵՐ ՆԱԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

alt

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ

altalt

ԷՄԻԼ ՄԱՐԿԸ ԴԻԶԱՅՆԵՐ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ «Farell» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ

ՆԱԽԱԳԱՀ ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

alt

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում