livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀունիսի 4- 8-ը Երեւանում կանցկացվի Հենրի եւ Գերոնտի Թլալյանների անվան ալտի եւ թավջութակի միջազգային ամենամյա 5-րդ փառատոնը: Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնը` նպատակ ունի ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռնել շնորհալի երիտասարդ կատարողներին, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ եւ այլազգի երաժիշտների միջեւ: Ինչպես նաեւ, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ եւ պատանի կատարողների զարգացմանը:

Փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին (գեղարվեստական ղեկավար Արամ Թալայան), որպես թավջութակային երաժշտության փառատոն, սական 2010 թվականին ընդլայնելով իր շրջանակները «Արվեստներ Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի աջակցությամբ դարձավ թավջութակի եւ ալտի միջազգային փառատոն: Ըստ դաշնակահարուհի, փառատոնի կոորդինատոր Ջուլիետա Վարդանյանի, այս տարի փառատոնի շրջանակներում նախատեսված է երկու համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին (գեղ. Ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Այդ համերգները հոբելյանական համերգներ են` նվիրված մաեստրո Տիգրան Մանսուրյանի 75 եւ Արմեն Սմբատյանի 60-ամյակներին, որպես Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախկին ռեկտորներ:

Երկու համերգներից զատ նախատեսված է նաեւ այլ համերգային ծրագրերի շարք` «Հայ-շվեյցարական կամերային երաժշտություն», «Վիեննական դասականներ», «Հայաստանի եւ Արցախի շնորհալի երիտասարդներ», եւ «Ալտի շուրջ»:

ՀՀ վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանի խոսքով` փառատոնի ընթացքում հիմնականում շեշտը դնում են ալտի եւ թավջութակի վրա: «Հպարտ եմ, որ յուրաքանչյուր տարի ունենում ենք երիտասարդների եւ փոքրիկների համերգ: Որովհետեւ ամեն տարի տեսնում ենք զարգացումներ այս երեխաների մոտ, գնալով նրանք աճում են, եւ այդ բեմը նրանց համար իսկապես կարեւոր է դառնում»,-նշեց ԱՐԱՄ ԹԱԼԱՅԱՆԸ եւ մեծ գոհունակությամբ ընդգծեց, որ փառատոնի հինգ տարիների պատմության մեջ առաջին անգամ այս տարի կհամագործակցեն պետական կոլեկտիվի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Նշենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում` հունիսի 4-ին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում