livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

kinoԳոմիկներ, լեսբիներ, սեքս, համատարած լկտիություն… ոչ, ոչ, այս անգամ ոչ թե Եվրոպայում, այլ հենց մեր կողքին` հայրենի «Մոսկվա» կինոթատրոնում: Պարզվում է, որ կինոթատրոնը օրը ցերեկով` ժամը 15:30-ին, ցուցադրում է «Հարեւանները պատերազմի շեմին» ֆիլմը, որը մեղմ ասած, գոնե պետք է 18+ ձեւաչափով ցուցադրվեր:

Սակայն այս անգամ որոշել են նույնիսկ գերազանցել Արեւմուտքին ու Արեւելքին եւ պաստառի վրա չգրել «18+»` ֆիլմը հասանելի դարձնելով բոլորին: Արդյունքում խաբված ու հիասթափված հանդիսատեսը ստիպված է լինում հաճախ ֆիլմի կեսից դահլիճից դուրս գալ. մեկն ուրախանում է, որ գոնե ընկերուհուն հետը չէր բերել, մյուսը` չգիտի, թե ինչպես նայի իր 18-ը չլրացած երեխայի աչքերին:
Ի դեպ, ֆիլմի թրիլերի ռուսական տարբերակում գրված է, որ այն նախատեսված է 16-ից բարձր տարիքի երեխաների համար, մինչդեռ հայ երեխաները, չգիտես ինչու, դատապարտված են ֆիլմը տեսնելու ու հետեւանքների մասին թքած ունեն բոլորը:

Ուշագրավ է այն, որ ֆիլմի պաստառն էլ տեսնելիս երբեք մտքովդ չի անցի, թե բովանդակությունն ինչպիսին կարող է լինել, որովհետեւ այն նման է համեստ ու «պուպուշ» կատակերգության: Մինչդեռ օրինակ, ֆիլմում երեխան պահպանակը դնում է բերանը… Լավ, շատ չշեղվենք` խնայելով գոնե մեր ընթերցողների նյարդերը, բայց եւս մեկ անգամ կոչ անենք սթափվելու ու հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնը գիշերային ակումբ չէ եւ մշակութային օջախը նախեւառաջ պետք է սերունդ դաստիարակի եւ ոչ թե եղածն էլ ապականի: Եվ վերջիվերջո, ի՞նչ է ստացվում, այն ժամանակ, երբ ազգովի բոյկոտում ենք «Նիմֆոմանուհի» ֆիլմը, առավել խայտառակ ֆիլմ ծածուկ մեծ էկրան է բարձրանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում