livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altՀունիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ամփոփվեց հունիսի 1-4-ը Երևանում անցկացվող «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում պատանի մենակատարները ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Դիրիժորական վահանակի մոտ էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Նոր անուններ» պատանի երաժիշտների միջազգային փառատոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը: Համերգը վարում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ-համերգավար Նոնա Ոսկանյանը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական այս հավաքին մասնակցեցին Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի, Մալթայի և Հայաստանի մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԻԼՎԱ ՄԵՔԻՆՅԱՆԻ խոսքերով՝ այս տարի փառատոնը նվիրված էր Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին: Այդ առիթով, փառատոնի շրջանակում հանդես եկան նաև ծրագրի անցյալ տարիների մասնակիցներ, ովքեր այսօր ճանաչված են միջազգային ասպարեզում:

«Զարուհու» հետ զրույցում մի շարք երաժշտական մրցույթների դափնեկիր, երիտասարդ դաշնակահարուհի ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ, ով, ի դեպ, այսօր իր ուսումն է շարունակում Բելգիայում ասաց, որ «Նոր անուններ» փառատոնն իր համար հարազատ օջախ է. «Ուրախ եմ շատ, որ կարողացա մասնակցել փառատոնին, տեսնել հին ընկերներիս, որոնց հետ 15 տարի առաջ կիսում էի բեմը»:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում