livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՀունիսի 6-ին`Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային 10-րդ հոբելյանական մրցույթը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասացին մրցույթի կազմակերպիչները: Մրցույթի օրերին` հունիսի 6-14-ը, Երեւանում կհյուրընկալվեն օտարերկրյա բազմաթիվ հյուրեր`ի դեմս ժյուրիի անդամների, մասնակիցների, պատվավոր հյուրերի, երաժշտասերների:

Արամ Խաչատրյան մրցույթի ժյուրիի նախագահ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆՆ ասաց, որ այս տարի մրցույթի աշխարհագրությունն է ընդլայնվել. ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Լատվիա, Թայվան, Հարավային Կորեա, Չինաստան, Ռուսաստան, Հայաստան եւ այլն: Պարոն Բաբախանյանը նաեւ ասաց, որ այս տարի փոփոխություններ են եղել մրցութային ծրագրում. մասնակիցները կարող են ներկայանալ ազատ` մենահամերգային ոճով:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն ԱՆՆԱ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ էլ տեղեկացրեց, որ այս տարի մրցույթին կարելի է հետեւել նաեւ, այսպես ասած, «օնլայն» տարբերակով: Ա. Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ` «օնլայն» տարբերակը հասանելի կլինի մրցույթի պաշտոնական կայքում:

Նշենք, որ մրցույթի բացման արարողությունը կկայանա այսօր` Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) եւ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյան մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանն, ով կկատարի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով հանդիսանում է նաեւ մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

Նյութը, լուսանկարը` Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում