livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԿինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ նոր «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմը ընդգրկվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում: Բայց շատյանական նորությունները այսքանով չեն սահմանափակվում, արդեն հասանելի է ֆիլմի նոր թրայլլերը, որի պրեմիերային կարող եք մասնակցել հենց հիմա` դիտելով այն նյութի վերջում: Իսկ մինչ այդ «Զարուհու» նախ ֆիլմի, հետո նոր թրեյլերի մասին, զրուցեց Հ. Շատյանի հետ.

-Հայտնի դերասաններ այս ֆիլմում ես չէի կարող ընդգրկել, քանի որ նախ ֆիլմը իրական վավերագրական ժանրի է, որտեղ չէր կարող լինել դերասան, լինելու դեպքում էլ դերասանը, ըստ ֆիլմի ժանրի պահանջի եւ ըստ սկզբունքային ցանկության, չպետք է իմանային, որ իրենք նկարահանվում են: Ֆիլմում հերոսները, որոնք հիմնականում  տաքսիստներն են, իմ կարծիքով, հասարակության այն շերտն է, որ ամենից շատն է տեսել եւ լսել, քան որեւէ բնագավառի այլ ներկայացուցիչ: Իհարկե, ընդունված է կարծել, թե տաքսիստները միշտ իրենք են խոսում եւ այդպես էլ կա, բայց նրանք խոսում են, քանի որ չափից շատ են տեսնում այն ամենն, ինչը կատարվում է մեր երկրում ու դա զգում են իրենց կաշվի վրա: Սակայն

«Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմի հերոսները միայն տաքսիստներ չեն: Կան նաեւ այլ բնագավառներում աշխատող մարդիկ եւս` բժիշկներ, ինժեներներ, արտագաղթի մեջ գտնվող երիտասարդներ եւ այլք:

- «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմում տասնյակ տաքսիստներ են նկարահանվել Երևանից, Գյումրիից, Կապանից, Գորիսից, Մոսկվայից, Պոդոլսկից, Բաթումիից, Թբիլիսիից, Սերբիայից, ովքեր տեղյակ չեն եղել, որ իրենց նկարահանում են ու վաղը հայտնվելու են մեծ էկրաններին: Հետաքրքիր է, երբ վերջում տեղեկացրել եք այդ մասին, ինչպիսի՞ արձագանքների եք «արժանացել»:

- Հերոսներին տեղեկացնելիս նկարահանման մասին եղել են խնդիրներ, քանի որ դժվար է օրվա հացի փող աշխատող մարդուն, ով մի քանի րոպե կիսվեց քո հետ զուտ ժամանակը անցկացնելու եւ պատվիրված տեղը հասցնելու համար, ասել, որ քեզ հետ անկեղծացած զրույցը վավերագրվել է: Եվ այն, որ միգուցե ուրիշ մարդիկ տեսնեն դա, առաջացնում է ջղայնություն: Սակայն, երբ բացատրում ես, որ ցանկացել ես նրանց խոսքը տեղ հասցնել, եւ նրանք օգնում են ստեղծել ֆիլմ, այդ բարկությունը փոխվում է դեպի հետաքրքրության: Ցավոք, ոչ բոլոր հերոսներն են տեղեկացել նկարահանման  մասին` զուտ նրանց այդ մասին ասելու հնարավորություն չունենալու պատճառով: Սակայն, մենք դեռ փորձում ենք գտնել այդ մարդկանց եւ տեղեկացնել:

-Կարմիր լույսեր, կարմիր գծեր, արագաչափեր, արտագաղթ… սրանք բառեր են, որոնք ամեն օր մեր իրականության մասն են կազմում: Արդյոք այսպիսի ֆիլմը «վերքի վրա սև պղպեղ անել» չէ:

alt- Մեր ֆիլմը վերքի վրա թե՛ սև պղպեղ է լցնում, թե՛ կարմիր եւ թե՛ վերջում աղաջուր: ՄԵնք մի մեծ պրոբլեմ ունենք: Ամենասովորական քաղաքացին չի հարգում ամենասովորական օրենքը, նույնիսկ եթե դա իր կյանքին կարող է վտանք սպառնալ, բայց առանց մտածելու բողոքում է ամեն ինչից: Ֆիլմում անդրադառնում եմ կարմիր լույսի տակ անցնող հետիոտներին, ովքեր բոլոր տարիքային խմբերից են ու առանց մտածելու խախտում են օրենքը: Իհարկե, դրանով իրենք ոչ մեկին վնաս չեն տալիս, եթե իհարկե վթար չլինի, սակայն նախ պետք է դու լինես օրինապաշտ հետո նոր պահանջես օրենքից, որ հարմարվի քո պահանջներին: Ֆիլմի խնդիրնեիրց մեկն էլ այն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ նախ մենք մեր վրա պետք է աշխատենք ու հետո նոր մնացյալը աշխատանցնենք մեր օգտին: Հակառակ դեպքում փոխադարձ անարգանքը միշտ կլինի:

- Ի դեպ, արդեն հասանելի է ֆիլմի երկրորդ նոր թրայլլերը, ի՞նչն էր պատճառը, որ եւս մի թրեյլեր պատրաստվեց եւ արդյոք այն ամբողջացնում է ֆիլմի բովանդակությունը, թե՞ ամենակարեւոր հատվածները հանդիսատեսը կտեսնի միայն ֆիլմի պրեմիերային ու դրանից հետո:

- Ինչպես ասում է ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանը, իմ մոտ միշտ ավելի լավ է ստացվում երկրորդ թրայլլերը, ուստի` առաջին թրեյլերից հետո ես արդեն հավաքում էի երկրորդը, որը կօգնի հանդիսատեսին պատկերացնել ֆիլմի ձեւաչափը եւ միգուցե հետաքրքրություն կառաջացնի: Եվ իհարկե, հանդիսատեսը ֆիլմի ամենահետաքրքիր մասերը կտեսնի հենց ամբողջական ֆիլմում: Սակայն, այս պահին Ձեր եւ ունկընդիրների դատին ենք հանձնում մեր պատրաստած երկու թրայլլերն էլ, որը Yutube-ում առավելագույն «լայքերը» կհավաքի, այն էլ կդառնա ֆիլմի պաշտոնական թրայլլերը: Այնպես որ, շտապե՛ք քվեարկել:

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ`

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ`


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում