livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019
astx4«Զարուհու» «Աստղաբույլ» խորագրում այս անգամ հանգրվանել է հայկական փոփ-ռոք ոլորտի միակ «աստղը»` ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ...

Աստղիկը` «Աստղաբույլ»-ում: Եվ ինչպիսի՞ն են զգացողությունները:

- Իրական աստղաբույլում երկնային կլինեին...

- Ձեր ներկայիս զբաղվածությունն ու օրերի կոնսպեկտը:

- Զբաղվածությունս մեծ է, քանի որ ունեմ մի քանի նոր երգ, որոնց վրա սկսել եմ աշխատել, պետք է զբաղվեմ դրանց գործիքավորումներով եւ ձայնագրություններով... Նոր ֆոտոշարքեր, համերգներ եւ այլն: Բացի դրանից զբաղվում եմ նաեւ իմ սեփական ապրանքանիշի եւ դրա տեսականու ստեղծման աշխատանքներով, որի մասին մանրամասներ դեռեւս չեմ ցանկանա ներկայացնել, քանի որ աշխատանքներն ընթացքի մեջ են:

- Փոփ-ռոքը Հայաստանում վերջին տարիներին մեծացե՞լ է, թե դեռ նույն հասակին ենք:astx2

- Ռոք ասպարեզում շատ մեծ ու զգալի զարգացում, աճ կա, բայց փոփ-ռոքում, քանի որ, ցավոք, միակ ներկայացուցիչը դեռեւս ես եմ, բնականաբար միայնակ դժվար է ապահովել ժանրի արագ տեմպով աճը, բայց ես անում եմ ամեն հնարավոր բան, որպեսզի այն որակով առաջ ընթանա. աշխատանքի որակյալ լինելը առավել շատ եմ կարեւորում, քան ընթացքի արագությունը:

- Աստղիկ Սաֆարյան երգչուհու երբեւէ «ամենաբարձր» հնչած երգը...

- Ամեն անգամ յուրաքանչյուր ելույթս ինձ համար նույնքան կարեւորություն ունի, որքան նախորդները. փորձում եմ աշխատանքիս մեջ անել այնպես, որ ամեն հաջորդս նախորդից բարձր հնչի...

- Ձեր նպատակներն ու սպասելիքները հայկական շոու բիզնեսից:

- Նպատակները շատ են, սպասելիքները` քիչ...

- Եվրոպական շրջագայություններդ հանգստի՞, աշխատանքայի՞ն, թե ուսումնական հիմքով են:

- Վերջին շրջանում ուղղակի բնակվում եմ Եվրոպայում, եւ բնականաբար ժամանակի ընթացքում լինում են նաեւ ե՛ւ աշխատանքային, ե՛ւ հանգստի նպատակով շրջագայություններ, իսկ ուսանողի կարգավիճակն ինձ դեռ վերաբերում է այնքանով, որ այժմ շարունակում եմ իմ առաջին` տնտեսագետի մասնագիտությունը, Իսպանիայում մագիստրատուրա` բիզնեսի կազմակերպման եւ մարկետինգի գծով:

- Եվրոպայում բնակությունը մշտական բնույթ երբեւէ կկրի՞:

- Եթե հայրենիքում ավելի ու ավելի ավելանան հիասթափությունները, միգուցե, բայց հուսով եմ` այդպես չի լինի...

- Տնտեսագիտությունը կգերակշռի՞ երաժշտությանը:

- Ներկայումս երգն է գերակշռում, բայց հետագայում, կարծում եմ, 2 մասնագիտություններովս էլ կզբաղվեմ` փորձելով համատեղել:

astx- Ճանաչված ուսանող լինելն ի՞նչ պարտավորություններ է ավելացնում ու ի՞նչ իրավունքներ տալիս:

- Ինքս ամենախիստն եմ պարտավորություններիս հանդեպ... Երեւանում ուսանելուս տարիներից սկսած` օրինակելի ուսանողուհի եմ եղել եւ երբ արդեն սկսել էի երգչուհու իմ կարիերան, ամեն կերպ փորձում էի դասախոսներիս ընդառաջումներին չարժանանալ: Նույնն էլ հիմա է` մագիստրական տարիներիս. անհամեստություն չեմ անի, եթե ասեմ, որ այժմ էլ սովորում եմ գերազանցությամբ, եւ որ ամենակարեւորն է` բոլորովին չեմ փորձում շեշտել իմ երգչուհի լինելու փաստը:

- Զուգահեռներ անցկացնելով Երեւանի ու մնացյալ երկրների հետ` առաջին ակնհայտ բացթողումը, որ ունի մեր 2795 տարեկան քաղաքամայրը:

- Բնականաբար այդ «մնացյալ երկրներում» ամեն ինչ շատ ավելի ճիշտ է, գեղեցիկ, պրակտիկ ու գրավիչ, եւ, ցավոք, մեր Երեւանում դեռ կան ինչ-ինչ բացթողումներ... Բայց, այդ ամենով հանդերձ, միեւնույնն է, իմ սիրելի Երեւանում է միայն, որ հոգիս ինձ գտնում է...

- Աստղիկ, միշտ «գունավոր» եք, ռիթմիկ...

- Շնորհակալություն...

- Ամենաանհրաժեշտը «ստացված» կյանքի համար:

- Խղճի հանգստություն եւ հոգու հանդարտություն...

- «Եթե աշխարհում չլինեին կանայք, փողերն իմաստ չէին ունենա...»` ասում է Արիստոտելը...

- Հետաքրքիր է` իսկ ի՞նչ կասեր նա տղամարդկանց մասին... Այնքան էլ համաձայն չեմ մեծն Արիստոտելի այս մտքի հետ:

- Շոփինգամանիան եւ Աստղիկը:

astx3- Շոփինգամանիա չունեմ, բայց ինչպես ցանկացած աղջիկ, ինձ համար եւս հաճելի են գնումները:

- Խոսք-խորհուրդ` սիրո դաշտից:

- Մի օգտագործեք դիմացինի մաքուր սերը ձեր իսկ շահերի համար, դա մեղք է իր տեսակի մեջ: 

- Գեղեցիկ սեռ եւ...

- Եվ համապատասխան վերաբերմունք...

Հարցազրույցը`  ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում