livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altԿինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքն ընդգրկված է հունիսի 19-ից  28-ը Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնի` «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում:

Կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի ռուսական պրեմիերան:

Ի դեպ,  ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում:

alt«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է, Հայաստանի այսօրվա ամենացավոտ խնդրին` արտագաղթին: «Հայկ. Փախուստ»  ֆիլմի նյութը ընդգրկում է 1980-ականներից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվեց Կաննի միջազգային կինոփառատոնում:

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունոմ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակների «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում