livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՎերջերս Հայաստանում տեղի ունեցավ իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Այն, ինչ խոսք, բացառիկ հնարավորություն ընձեռեց հայ արվեստասերներին ծանոթանալու իտալական արդի արվեստին, իսկ հայ արվեստագետներին` մոտիկից շփվելու եւ ներշնչվելու:

Իտալացի արվեստագետի այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ վարպետության դասեր, սակայն, հետո պարզվեց, որ մեր ապագա արվեստագետները վարպետության դասերի կարիք չունեն: «Զարուհու» հետ զրույցում, Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆԸ նշեց, որ մեր երկրում ամեն ինչ շատ դժվար է իրականություն դառնում. «Ահռելի ջանքեր են պահանջվում ինչ-որ բան անելու համար: Փառք Աստծո, կարողացանք բոլոր ծրագրերն ավարտին հասցնել, բայց վարպետության դասը, որն ինձ համար շատ կարեւոր էր, չկայացավ: Կարեւոր էր, որովհետեւ Բրունոն համարվում է առաջիններից մեկը լիտոգրաֆիայի ասպարեզում` համաշխարհային մակարդակով, ու մտածում էինք, որ անպայման այդ վարպետության դասը սկսնակ արվեստագետների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի, ու գուցե նորից ստեղծվեն կապեր, հարաբերություններ:

Բրունոն ծրագրում էր, որ այստեղից altերեխաներ գնան, սովորեն: Այսինքն` Անտիկյան ցուցասրահի եւ իտալական բարեկամության արդյունքում պիտի նաեւ ուսանողների փոխանակություն լիներ: Բայց առաջին փորձը չստացվեց, որովհետեւ նախ լիտոգրաֆիայի միակ հաստոցը Երեւանում, որը Իգիթյան կենտրոնում է, եթե չեմ սխալվում մոտ 200 տարվա չօգտագործման արդյունքում բավականին տուժել էր: Էլ չեմ ասում, որ նյութերի շատ լուրջ խնդիր կար: Փորձեցին գտնել փոխարինող նյութեր, չստացվեց, որովհետեւ չկարողացանք համարժեք կազմակերպել:

Մի բան էլ, որ ինձ համար շատ տարօրինակ էր, կարծես թե այն կողմից ցանկությունն էլ այդքան մեծ չէր` երեխաներին սովորեցնելու կամ ավելի բան տալու, դրա համար չստացվեց: Պարզվեց` Հայաստանում չունենք լիտոգրաֆիստներ եւ ունենալու էլ ցանկություն չունենք, ինչպես եւ շատ ասպարեզներում, որովհետեւ այն, ինչ ունենք, այնքան կարեւոր է, համաշխարհային մեծություն ենք, որ մեզ ավելորդ ինֆորմացիա հեչ պետք չէ: Իսկ Բրունոն իր կողմից նույնիսկ պատրաստ էր լիտոգրաֆիայի համար հատուկ քար բերել Հայաստան, ինչն այստեղ շատ մեծ գումարի հետ է կապված»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում