livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՀունիսի 13-ին Նարեկացի արվեստի միությունը իր հարկի տակ հյուրընկալել էր ազգագրագետ, հայ երգիչ-բանահավաք ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ արվեստը գնահատող եւ պարզապես այդ արվեստը սիրող մարդկանց, ովքեր նշեցին մեծանուն հայի ծննդյան 109-ամյակը: Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը չէր կարող անցնել առանց նրա հիմնադրած «Վան» ազգագրական համույթի երգերի ու պարերիի կատարմամբ, որից անմասն չմնաց նաեւ հանդիսատեսը:

 

Ինչպես երգիչ-բանահավաքն է ասել` հայկական հին երգերը ամրապնդում են հայի ոգին, որոնք դաստիարակության միջոց են: «Դրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին». ահա այս սկզբունքով շարժվեց համույթը, որն ամբողջ երեկոյի ընթացքում կատարեց Հայրիկ Մուրադյանի երգերը:

 

«Վան» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ խոնարհումով շնորհավորեց Հայրիկ Մուրադյանի 109-ամյակը եւ ուրախությամբ փաստեց. «Սիրելի Հայրիկ, մենք այսօր շարունակում ենք քո գործը, մենք այսօր կանք, կա քո հիմնադրած «Վան» ազգագրական համույթը»,-նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը եվ առաջարկեց, որպեսզի բոլոր երիտասարդները միանան իրենց պարին եւ երգին, քանի որ Հայրիկ Մուրադյանը երիտասարդներին պարզապես պաշտում էր:

 

altԱրարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ Տեր ՊԵՏՐՈՍ ավագ քահանա ՄԱԼՅԱՆԸ շնորհավորական իր խոսքում նշեց. «Երբ երիտասարդները ցանկացան նշել Հայրիկ Մուրադյանի 109-ամյակը առաջինը արձագանքեց «Վան» ազգագրական համույթը, ով կանգնեց երիտասարդների կողքին, եւ անցկացրեց ուսուցողական դասընթացներ նրանց համար: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ, կարծում եմ ձեր մեկ երգը ավելին արժի, քան հարյուր հազարավոր հայրենասիրության ճառեր լսելը: Տա Աստված, որ այսպես միշտ բարձրացնենք մարդկանց հայրենասիրական ոգին եւ պատճառեք գեղագիտական հաճույք»:

 

Հայրիկ Մուրադյանի երգերով լեցուն երեկոն ավարտվեց միասնական հայկական շուրջպարով:

 

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։ 1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաև Մուրադյանների գերդաստանը, ստիպված են լինում լքել իրենց տները։ Սոված ու հուսահատ, Մուրադյանների 54 անձից բաղկացած ընտանիքը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր սպանությունների միջով հասնում է Սլմաստ (Իրան): Հետո վերադառնում են Վան, նորից Իրան և, վերջապես, հասնում են Իրաք` անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողանում ողջ մնալ այդ փորձություններից հետո: Նա իր կատարումներով վերականգնել Է Շատախի ժողովրդական երգերն ու պարեղանակները հավաքել նորերը: Հիմնել ու ղեկավարել է «Վան», «Զարթոնք», «Զվարթունք» ազգագրական խմբերը: Այժմ նրա կատարմամբ պահպանվել է շուրջ 200 երգ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում